ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Երաշտի պատճառով աշխարհին նոր պարենային ճգնաժամ է սպառնում

20.07.2012

Աշխարհին պարենային նոր ճգնաժամ է  սպառնում: ԱՄՆ-ում վերջին 50 տարվա ամենաչոր ամառը, ինչպես նաև այլ երկրներում եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են գյուղարտադրանքի մի շարք տեսակների ռեկորդային թանկացման, գրում է բրիտանական Financial Times-ը:

ԱՄՆ-ը ապահովում է եգիտպացորենի համաշխարհային արտահանումների գրեթե կեսը և սոյայի ու ցորենի արտահանումների զգալի մասը, հետևապես ԱՄՆ-ում դրանց ցածր բերքատվությունը ազդեցություն կունենա աշխարհի շատ պետությունների վրա՝ Եգիպտոսից մինչ Չինաստան:

Այս շաբաթ ռեկորդային թանկացումներ են արձանագրել եգիպտացորենն ու սոյան, որոնց գները գերազանցել են նախորդ 2007-2008թթ. պարենային ճգնաժամի ընթացքում արձանագրված գները:

Ցորենի գինը դեռևս ռեկորդային թանկացում չի արձանագրել, սակայն վերջին 5 շաբաթում այն թանկացել է ավելի քան 50%-ով:

Մի շարք փորձագետների կարծիքով՝ ներկայում լիովին առկա  է պարենային ճգնաժամի հավանականություն, քանի որ 2008թ. պարենամթերքի գների զգալի բարձրացումը հրահրվել էր չարաշահորդությունների պատճառով:

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության ղեկավար Ժոզե Գրացիանու դա Սիլվան Financial Times-ին տված հարցազրույցում իր մտահոգությունն է հայտնել պարենմաթերքի գների բարձրացման շուրջ՝ կարևորելով հանգամանքը, որ պարենամթերքի գների բարձրացումը զգալի հետևանքներ կունենա առավել խոցելի և աղքատ խավի վրա, որը սննդամթերքի վրա ծախսում է իր եկամտի մինչև 75%-ը:

2007-2008թթ. սովահարների և թերսնվողների թիվը գերազանցել է 1 մլրդ մարդ: Մի շարք փորձագետների կանխատեսմամբ՝ հնարավոր է այս անգամ ճգնաժամը շատ ավելի խորը լինի, մյուս կողմից՝ բրնձի և ցորենի պաշարները կնպաստեն իրադրության շտկմանը:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ԱՄՆ-ի եգիպտացորենի և սոյայի տնկադաշտերի առնվազն կեսից ավելին երաշտի պատճառով կարող են զգալի վնասներ կրել ևս երկու շաբաթ: Թրեյդերներն արդեն 8-15%-ով իջեցրել են եգիպտացորենի բերքի կանխատեսումները՝ չբացառեով հետագա վերանայումը դեպի բացասական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x