ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Google-ը $5,675 մլրդ-ի զուտ շահույթ է ունեցել`31,9%-ով ավելի,քան նախորդ տարի

20.07.2012

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Google-ը $5,675 մլրդ-ի զուտ շահույթ է ունեցել, ինչը 31,9%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից ($4,304 մլրդ)։ Նման տվյալներ է պարունակում ընկերության կիսամյակային ֆինանսական հաշվետվությունը։

Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթը կազմել է $22,859 մլրդ, ինչը 29,9%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից ($17,602 մլրդ)։ Գործառնական շահույթը տարվա առաջին վեց ամիսներին կազմել է $6,592 մլրդ (աճը՝ 27,3%)։

Ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում Google-ի զուտ շահույթը կազմել է $2,785 մլրդ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 11,2%-ով ($2,505 մլրդ)։

Google-ն ամերիկյան ինտերնետային-ընկերություն է, որին պատկանում է համանուն որոնողական համակարգը։ Ընկերությունը մշակում և առաջարկում է ինտերնետային մի շարք ծառայություններ և ապրանքներ։ Google-ի համակարգում ներառված է տվյալների մշակման ավելի քան 1 մլն սերվեր ողջ աշխարհում։ Այն թույլ է տալիս մշակել օրական 1 մլրդ-ի որոնողական հարցում։ Կորպորացիայի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Մաունտին-Վյու քաղաքում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x