ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ-ում տնտեսական աճը դանդաղում է

20.12.2011

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է,որ տնտեսական ակտիվության ցուցանիշը նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ կազմել է 2.4 %:Ընդ որում` հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 7.3 %-ով: Նշենք, որ նոյեմբերի ակտիվության ցուցանիշը հունիսից հետո ամենացածր արդյունքն է: Նախորդ ամսվա նկատմամբ տնտեսական ակտիվության անկումը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսական գործունեության սեզոնային դադարով: Տնտեսության ճյուղերը հիմնականում պահպանում են նախորդ ամիսների դրսեւորած միտումները: Արդյունաբերության աճն արագանում է, սակայն տնտեսության մյուս ճյուղերը պահպանում են դանդաղ աճի կամ անկման տեմպերը: Նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ արդյունաբերության աճը կազմել է 18.8 %, առեւտրի շրջանառությոնն աճել է 3.4 %-ով, ծառայությունների ծավալը` 4.4 %-ով: Փոխարենը` անկում կա շինարարության մասով` 13.3 %, սակայն նախորդ ամիսների համեմատ շինարարության անկման տեմպը դանդաղել է: Արտասովոր բարձր աճ է արձանագրվում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, պայմանավորված դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանմամբ: Այսպես` նոյեմբերին արտադրվել է 654 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշը գերազանցում է 62 %-ով, իսկ հոկտեմբերի ցուցանիշը` 42 %-ով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x