ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Առաջին անգամ Microsoft-ն եռամսյակը վնասով է փակել

20.07.2012

Ընկերության գործառնական ընդհանուր շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է $6,9 մլրդ, գործառնական ծախսերը՝ մոտ $7,5 մլրդ։ Ընկերության հասույթը կազմել է $18,06 մլրդ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 4%-ով։

Microsoft-ի վնասները պայմանավորված են aQuantive ընկերությունում $6,2 մլրդ ծավալով ներդրումների դուրսգրմամբ։ Վերջինս մասնագիտացած է ինտերնետային գովազդի ոլորտում։ Նշենք, որ շահույթից այս գումարի դուրսգրման մասին Microsoft-ը հայտարարել էր հուլիսի 2-ին։

Microsoft-ի ֆինանսական ցուցանիշները, ընդհանուր առմամբ, գերազանցել են ներդրողների սպասումները։ Ֆինհաշետվության հրապարակումից հետո կորպորացիայի բաժնետոմսերը թանկացել են 1,6%-ով։

Նշենք, որ Microsoft-ը aQuantive-ը ձեռք բերեց 2007-ին։ Գործարքը, որն ի դեպ Microsoft-ի պատմության մեջ խոշորագույն էր, ընկերությանը $6 մլրդ արժեցավ։ Գործարքի միջոցով Microsoft-ում հույս ունեին բարելավել դիրքերը ինտերնետային գովազդի շուկայում, որտեղ գերիշխում էր Google-ը։ Ձեռքբերումը, արդյունքում չարդարացրեց իրեն։

Աղբյուր`civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x