ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Չինաստանը 20 մլրդ դոլարի վարկ է խոստացել Աֆրիկային

20.07.2012

Չինաստանը խոստանում է աֆրիկյան երկրներին 20 մլրդ ԱՄՆ դոլարի վարկեր տրամադրել առաջիկա 3 տարիների ընթացքում, այդ մայրցամաքի հետ առևտրային կապերը ամրապնդելու նկատռումներով, այս մասին «Գազետա.Ռու» պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Չինաստանի նախագահ Հու Ձինթաուն Աֆրիկյան 50 երկրների ղեկավարների Պեկինյան գագաթաժողովի շրջանակներում:

Նրա խոսքով, վարկերը կօգնեն ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և փոքր բիզնեսի զարգացմանը:

Չինաստանի ղեկավարը նաև կոչ է արել ավելի սերտ համագործակցել Աֆրիկայի երկրների հետ միջազգային հարթակներում:

Նա նշել է, թե քանի որ և՛ Չինաստանը, և՛ Աֆրիկան զարգացող երկրներ են, ապա պետք է ավելի շատ համագործակցեն մի աշխարհում, ուր «մեծերը ոտնահարում են փոքրերին, ուժեղները իշխում են թույլերին և հարուստները հարստահարում են աղքատներին»:

Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաոն իր հերթին նշել է, որ Չինաստանն այսուհետ ավելի շատ շեշտը կդնի տեղի բնակչության համար աշխատատեղերի ստեղծման և կայուն զարգացման ծրագրերի վրա:

Նա նշել է, որ Չինաստանը կավելացնի աֆրիկյան ապրանքների արտահանումը և իր ներքին շուկան ավելի բաց կդարձնի Աֆրիկյան պետությունների համար:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x