ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Իսպանական պարտատոմսերի պահանջարկը նվազել է: ԵՄ-ն խոստացել է օգնություն տրամադրել

19.07.2012

Իսպանիային հաջողվել է 2.98 մլրդ. եվրոյի միջնաժամկետ պարտատոմսեր թողարկել, սակայն պարտատոմսերի պահանջարկը սպասվածից ցածր էր, ինչն իր հերթին բարձրացրել է փոխառությունների գները: Նույն ժամանակահատվածում Իսպանիայի երկրորդային շուկայում 10 տարվա պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրացել է՝ 7.03%-ից հասնելով 7.3%-ի:

Այսօր Մադրիդի պարտքերը հիմնականում վճարում են նույն իսպանական բանկերը ԵԿԲ-ի տրամադրած միջոցներով: Իսպանական պարտատոմսերի արտասահմանյան սեփականատերերի քանակը տարվա սկզբից կրճատվել է՝ 50%-ից հասնելով 37%-ի:

Ներդրողները դեռ կասկածներ ունեն՝ կապված Իսպանիային ֆինանսական օգնություն տրամադրելու հետ, ուստի հուլիսի 20-ին կայացող Իսպանիա- Եվրախումբ բանակցությունները մեծ կարևորություն են ներկայացնում թե՛ երկրի, թե՛ ներդրողների համար:

Եվրամիությունը խոստացել է 100 մլրդ. եվրո տրամադրել իսպանական բանկերի վերակապիտալացման համար, չնայած լուրեր են պտտվում այն մասին, որ Մադրիդը փորձելու է օգտագործել այդ միջոցները պետության պարտքերը մարելու համար: Իսպանիային ֆինանսական օգնության տրամադրման հաստատումը տեղի կունենա այս ուրբաթ Եվրախմբի խորհրդականների և եվրագոտու երկրների ֆինանսների նախարների խորհրդի հեռախոսային խոսակցություններից հետո:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x