ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է «ԲԻԳԱ» ՍՊԸ

19.07.2012

Սակավահող Հայաստանի գյուղատնտեսությունը պարենային ապրանքների արտադրության ծավալներով չի կարող մրցակցել հարևանների հետ: Սակայն էկոլոգիապես մաքուր արտադրության կազմակերպումը հնարավորություն կտա դուրս գալ մրցակցային շուկա, սպառողին ներկայացնելով պարենային այնպիսի մթերքներ, որոնց պահանջարկն այսօր մեծ է ամբողջ աշխարհում: Էկոլոգիապես մաքուր արտադրանքի ուղղությամբ Հայաստանում առաջին քայլերն են կատարվում և առաջամարտիկներից մեկը` ,ԲԻԳԱե ՍՊԸ-ն է, որը Կոտայքի մարզի Ակունք համայնքի 9 հա հողատարծքի վրա գործունեություն է ծավալել 2010 թվականից: Նպատակը մեծ պահանջարկ վայելող հատապտուղների` ազնվամորու, մոշի, հաղարջի մշակության կազմակերպումն է մեզանում:

Երեկ` հուլիսի 18-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է նորաստեղծ տնտեսություն, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու հեռանկարներին:

Ծանոթություններ էր տալիս ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆիկ Եգանյանը, որը ներկայացրեց այստեղ կիրառվող ագրոտեխնիկական նոր սարքավորումները , մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգը ու նրա առավելությունները: Վերջիններս հնարավորություն են տալիս հա-ի միջին բերքատվությունը հասցնել 10-15 տոննայի: Սա բարձր ցուցանիշ է , սակայն իրացման մտահոգություններ տնտեսությունում չունեն, որովհետև ըստ տնօրենի, իրենց ողջ արտադրանքն արդեն կայուն սպառող ու հասցեատեր ունի` Արաբական Միացյալ Էմիրաթները:

2013 թվականին նախատեսվում է կազմակերպել նաև ելակի մշակություն, որին կհատկացվի 2 հա տարածք: Այստեղ նույնպես հա-ի միջին բերքատվությունը բարձր կլինի` շուրջ 50 տոննա: Հատապտղից բացի ընկերությունը փակ գրունատային պայմաններում զբաղվում է նաև սնկի և բանջարենի առանձին տեսակների արտադրությամբ:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x