ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Shell-ը պայքարում է թերթաքարային գազի հանքի շահագործման համար

19.07.2012

Չինաստանում հայտնաբերվել են թերթաքարային գազի հանքավայրեր: Դրանց ուսումնասիրությունների արդյունքնում պարզվել է, որ այդտեղ գտնվում է մոտ 25.1 տրլն. Կուբամետր գազ, որը 200 տարի կարող է ապահովել Չինաստանի էներգետիկ պահանջները:

Չինական Shell ընկերության տնօրեն Լիմ Հոու-Կանը հայտնել է, որ հետաքրքրված են տվյալ գազի հանքի մշակման և արդյունահանման մեջ: Նա նշել է, որ ընկերությունը անհամբերությամբ սպասում է գազի հանքի արդյունահանման համար կազմակերպված մրցույթի երկրորդ փուլին: Նաև նշել է նաև, որ գազի հանքի մշակման հարցերով պատրաստ են համագործակցել պետական մարմինների հետ:

Այս տարի Չինաստանի հողերի և հանքերի նախարարությունը կկազմակերպի գազի հանքի արդյունահանման մրցույթի երկրորդ փուլը: Ոչ պաշտոնական տվյալներով, չինական կառավարությունը պլանավորել է մրցույթում ներգրավել նաև արտասահմանյան ընկերությունների: Shell ընկերությունը մրցույթին մասնակցելու պաշտոնական դիմում դեռ չի ներկայացրել:

Այս տարվա մարտ ամսին Shell ընկերությունը չինական ամենախոշոր նավթարդյունահանող China National Petrolium-ի հետ համատեղ գործունեության պայմանագիր է կնքել: Ըստ տնօրեն Լիմ Հոու-Կանի կարծիքի, այդ պայմանագիրն ընկերությանը հնարավորություն կտա հաղթել գազի հանքի շահագործման համար կազմակերպված մրցույթում և կստանա գազի արդյունահանման այդքան սպասված թույլտվությունը:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x