ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եվրոգոտու ճգնաժամը կրիտիկական կետի է հասել

19.07.2012

Ճգնաժամը եվրոգոտում ծայրահեղ կետի է հասել, հետևապես եվրոպական երկրների առաջնորդները պետք է շարունակեն առավել լիակատար արժութային և տնտեսական միության ինտեգրման գործընթացը՝ ճգնաժամը հաղթահարելու և գլոբալ տնտեսության համար հնարավոր լուրջ հետևանքներից խուսափելու համար: Այսպիսի եզրակացություն է պարունակում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եվրոգոտու տնտեսական վիճակի մասին ամենամյա զեկույցը, հաղորդում է Reuters-ը:

Զեկույցում ԱՄՀ-ն կարևորում է եվրոգոտու պարտքային խնդիրների լուծման հարցում Եվրոպական կենտրոնական բանկի հանգուցային դերակատարման պահպանումը: Հիմնադրամի փորձագետները այս պահի համար առաջնահերթ են համարում բանկային միության հնարավորինս արագ ստեղծումը: ԱՄՀ-ն ողջունում է նաև ԵՄ՝ հակաճգնաժամային հիմնադրամների միջոցները ճկուն օգտագործելու մտադրությունը՝ միաժամանակ նշելով, որ ԵԿԲ-ն պետք է շարունակի ֆինանսական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ապահովելով ֆինանսական սեկտորի իրացվելիությունը և արժեթղթերի հետգնումը:

ԱՄՀ-ն չի բացառում եվրոգոտում դրամավարկային քաղաքականության հետագա մեղմացման նպատակահարմարությունը՝ հատկապես աճը զսպող նախադրյալների ի հայտ գալու դեպքում: Հիմնադրամը հնարավոր է համարում նաև ԵԿԲ բազային տոկոսադրույքի հետագա իջեցումը, որը հուլիսին 1%-ից իջեցվել էր 0,75%:

«Ներկայում սուվերեն թողարկողների, բանկերի և տնտեսության միջև անբարենպաստ կապերն ուժեղ են ավելի քան,երբևէ: Չնայած քաղաքական զգալի գործողություններին՝տարածաշրջանի մի շարք երկրների ֆինանսական շուկաներում սուր սթրեսային իրադրությունը պահպանվում է, ինչը հարցականի տակ է դնում եվրոգոտու կենսունակությունը», -ասված է զեկույցում:

Ճգնաժամի խորացմանը զուգահեռ՝ վատթարանում են արժութային գոտու տնտեսական հեռանկարները: Այսպես՝ ԱՄՀ-ն գլոբալ տնտեսական աճի՝ այս շաբաթ հրապարակած զեկույցում եվրոգոտու ՀՆԱ-ի աճի կանխատեսումն իջեցրել  է 0,3%-ով՝ միաժամանակ ընթացիկ տարվա համար Գերմանիայում և Ֆրանսիայում կանխատեսելով թույլ, սակայն  դրական աճ: 2013թ. եվրոգոտում աճը կկազմի ՀՆԱ-ի 0,7%. Ըստ ԱՄՀ-ի՝ 2013թ. գնաճը եվրոգոտում ԵԿԲ կանխատեսած 2%-ից ցածր կլինի և այդ մակարդակում կմնա 2014թ՝ պայմանավորված տնտեսական անաբարնեպաստ կոնյունկտուրայով  և. :

Այսօր Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յեն Կիմը ԱՄՆ-ի Բրուքինգսի համալսարանում, իր հերթին, հայտարարել է, որ եվրոգոտու ներկայիս տնտեսական խնդիրները հղի են գլոբալ անկմամբ։

Ըստ նրա՝ Եվրոպայի «մեծ ճգնաժամը» կարող է հանգեցնել զարգացող երկրների ՀՆԱ-ի՝ 4%-անոց կամ ավելի կրճատմանը։ ՀԲ նախագահի կարծիքով՝անգամ վատթարագույն տարբերակից խուսափելու դեպքում, ճգնաժամը տնտեսական աճի 1,5 %-ով կրճատման պատճառ կդառանա:

Յեն Կիմը նաև կոչ է արել եվրոպացիներին անհապաղ ձեռնարկել կայունության վերականգնմանն անհրաժեշտ բոլոր քայլերը:

Համաշխարհային բանկի ղեկավարը նշել է նաև, որ աղքատության դեմ պայքարում վերջին ժամանակների բազմաթիվ ձեռքբերումներ հարցականի տակ են հայտնվել՝ պայմանավորված միջին խավի՝ աղքատության մեջ հայտնվելու ռիսկերի առկայությամբ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x