ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Bank of America- ի եռամսյակային շահույթն աճել է

18.07.2012

Bank of Anerica Corp.-ի (BofA) մաքուր շահույթը 2012թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 2.46 մլրդ. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում բանկը կրել էր 8.83 մլրդ. ԱՄՆ դոլարի վնաս: Այդպիսի ցուցանիշները ռեկորդային են BofA-ի համար:

Ամերիկայի Բանկի շահույթը աճել է անշարժ գույքի ոլորտում կրած վնասների և անհուսալի վարկերի կրճատման շնորհիվ: Բանկի մեկ բաժնետոմսի շահույթը կազմել է 19 ցենտ նախորդ տարվա 90 ցենտ վնասի փոխարեն:

Անցյալ տարի BofA-ի հաշվետվություններն իր մեջ ներառել են մինչև հարկումը տարբեր հիփոթեքային գործունեության համար նախատեսված վճարներ, նաև տարբեր անհույս վարկերի գծով կատարված վճարներ:

BofA-ի հասույթը 2012թ.-ի երկրորդ եռամսյակում աճել է համարյա 65%-ով՝ 13.48 մլրդ ԱՄՆ դոլարից հասնելով 22.20 մլրդ.-ի:
Բանկի ղեկավարությունը նշում է վարկավորման որակի բարձրացման մասին: 2012թ.-ի երկրորդ եռամսյակում վարկավորումից ստացված մաքուր շահույթը իջել է  9.78 մլրդ ԱՄՆ դոլարով՝ նախորդ տարվա 11.5 մլրդ.-ի փոխարեն: Նախորդ տարվա համեմատ իջել են նաև բանկի կատարած ծախսերը՝ 22.9 մլրդ. ԱՄՆ դոլարից հասնելով 17 մլրդ.-ի: BofA-ի ղեկավարությունը նշում է մինչև տարեվերջ ծախսերի 8 մլրդ.-ով  կրճատելու և մինչև 2015 թ. ամեն տարի 3 մլրդ. տնտեսու մասին:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x