ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հնարավոր է Royal Dutch Shell-ին Նիգերիայում$5 մլրդ-ով տուգանեն

18.07.2012

Բրիտանա-հոլանդական Royal Dutch Shell-ը Նիգերիայում կարող է տուգանվել $5 մլրդ, հաղորդում է Reuters-ը:

Տուգանման պատճառը մերձափնյա Բոնգա հանքավայրում նավթի արտահոսքն է: Նիգերիայի Նավթի արտահոսքի հայտնաբերման և հետևանքների վերացման գործակալությունը երկրի կառավարությանն առաջարակել է ընկերությանը տուգանել $5 մլրդ-ով:

Մի շարք տվյալների համաձայն՝  հնարավոր է 2011թ.ընկերությանը պատկանող  հանքավայրերից օվկիանոս արտահոսած հում նավթի ծավալը կազմել է 40 հազ. բարել: Ըստ Նիգերիայի իշխանությունների՝ արտահոսքի պատճառը Shell-ի արտահանման խողովակի վնասվածքն է եղել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն ՝ շրջակա  միջավայր արտահոսած նավթը բացասական ազդեցություն է ունեցել օվկիանոսի 950 քկմ տարածքի վրա: Բացի այդ՝ այն բացասական մեծ ազդեցություն է ունեցել մերձափնյա շրջանների բնկաչության կյանքի որակի վրա, որոնց ապրուստի հիմնական միջոցը ձկնորոսությունն է:

Shell-ի տվյալների համաձայն՝ 2011-ի դեկտեմբերին Բոնգա հանքավայրում նավթի արտահոսքը տեղի է ունեցել նավթի բեռնման ընթացքում: Ընկերությունում հավանական չեն համարում այսչափ մեծ տուգանքի վճարումը՝ նշելով, որ դրա համար օրինական բավարար հիմքեր առկա չեն:

Ավելի վաղ Նիգերիայի մի շարք բնակավայրերի բնակիչներ Լոնդոնի Գերագույն դատարան հայց են ներկայացրել՝ Royal Dutch Shell-ից պահանջելով փոխհատուցել նավթի արտահոսքի դիմաց: Հայցում նշված գումարի չափը հայտնի չէ:

Նշենք, որ Royal Dutch Shell-ը Եվրոպայի խոշորագույն նավթային ընկերությունն է՝ ըստ շուկայական արժեքի: 2012-ի առաջին եռամսյակում բրիտանա-հոլանդական նավթային հսկայի զուտ շահույթը նվազել է 0,7%-ով՝ կազմելով $8,72 մլրդ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի  $8,78 մլրդ-ի համեմատ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x