ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Թրեյդերների և բանկերի գործողությունները մտահոգիչ են».Բեն Բեռնանկե

18.07.2012

Միջբանկային վարկավորման LIBOR շուկանդիսֆունկցիոնալ է, հայտարարել է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն, հաղորդում է AP-ն։

«Մենք ավելի շատ բան կիմանանք LIBOR շուկայի մանիպուլացիաների մասին հետաքննության ընթացքում, սակայն այժմ արդեն պարզ է, որ LIBOR համակարգը կառուցվածքային առումովդիսֆունկցիոնալ է, և մենք պետք է շտկենք այդ թերությունները»,- ասել է Բեռնանկեն՝ հավելելով, որ LIBOR շուկան չափազանց կարևոր է ֆինանսական մի շարք ցուցիչների համար։

«Թրեյդերների և բանկերի (որոնք մանիպուլացրել են LIBOR տոկոսադրույքները) գործողությունները ոչ միայն ինքնին մտահոգիչ են, այլև որպես գործոն, որը կարող է հանգեցնել շուկաների ապակայունացմանը»,- նշել է ԴՊՀ ղեկավարը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկը, որը պատասխանատու է ԱՄՆ-ի բանկերի ֆինանսական քաղաքականության համար, 2008թ․ հունիսին զգուշացրել է Անգլիայի բանկին LIBOR շուկայում հնարավոր չարաշահումների մասին։

Հիշեցնենք, որ բրիտանական Barclays բանկը LIBOR տոկոսադրույքների մանիպուլյացիաների հետ կապված սկանդալից հետո հարկադրված էր Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի իշխանություններին $450 մլն տուգանք վճարել, իսկ բանկի գործադիր տնօրեն Բոբ Դայմոնդը և տնօրենների խորհրի նախագահ Մարկուս Էյջիուսը՝ հրաժարական տալ։

Հատկանշական է, որ LIBOR տոկոսադրույքների մեքենայությունների հետաքննությունը սկսվել է դեռ 2008թ․, և Barclays-ից բացի հետաքննություն է իրականացվել նաև այնպիսի խոշոր բանկերում, ինչպիսիք են Royal Bank of Scotland, Lloyds Banking Group, Citigroup, HSBC, UBS և Deutsche Bank ֆինանսական կազմակերպությունները։ Ավելի ուշ պարզվել էր, որ Barclays-ի աշխատակիցները 2005-2009 թթ․ բազմիցս մանիպուլացրել են LIBOR տոկոսադրույքները։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x