ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մարկ Ցուկերբերգը տուն գնելու համար տարեկան 1%-ով վարկ է վերցրել

18.07.2012

Facebook-ի հիմնադիր միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը բարենպաստ պայմաններով հիփոթեքային վարկ է ձևակերպել: Նրա գնած տան համար անհրաժեշտ գումարը կազմել է 5,95 մլն դոլար, իսկ տարեկան տոկոսադրույքը 1,05% է կազմել, հաղորդում է Bloomberg գործակալությունը:


Bankrate ֆինանսական կորպորացիայի փորձագետ Գրեգ Մաքբրայդը գործակալությանը պատմել է, որ ԱՄՆ-ում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները մեղմ դրամավարկային քաղաքականության պատճառով անկում են գրանցել և դժվար թե մոտ ժամանակ աճ տեղի ունենա, քանի որ ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգը առնվազն մինչև հաջորդ տարվա կեսերը վերաֆինանսավորման տոկոսադրույքը զրոյական մակարդակի վրա կպահի:
 

Փորձագետի խոսքով, նման միջոցառումը անհրաժեշտ է տնտեսական աճի խթանման համար:


Փորձագետի խոսքով, Ցուկերբերգը, փաստորեն, «անվճար» է գումարը ստացել, քանի որ նրա վերցրած տոկոսադրույքը չի գերազանցում սղաճի մակարդակը:


Facebook-ի ներկայացուցիչ Լարրի Յուն հրաժարվել է մեկնաբանել Ցուկերբերգի գործողությունները: «Մենք չենք պատրաստվում քջփորել ղեկավարի դրամպանակում», - ասել է նա:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x