ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ZTE կորպորացիայի շահույթը մինչև տարեվերջ կնվազի 80%-ով

17.07.2012

Հեռահաղորդակցման սարքավորումներ արտադրող չինական ZTE Corporation-ը հայտնել է մինչև տարեվերջ ընկերության շահույթը 80%-ով նվազելու մասին: Ընկերության ղեկավարությունը հայտնում է, որ շահույթի նվազումը կապված է ներդրողներին դիվիդենտներ տրամադրելու և չինական յուանի ու մնացած արժույթների հետ հարաբերակցությունների հետ:

Այս տարվա սկզբից ZTE ընկերության բաժնետոմսերի գները նվազել են 57%-ով: Ներդրողներին վստահություն չի ներշնչում նաև այն փաստը, որ անցած շաբաթ ԱՄՆ-ի Դաշնային Հետախուզական Բյուրոի կողմից ZTE ընկերությունում ամերիկյան արգելված ապրանքների Իրան տեղափոխման կասկածանքով հետաքննություն է սկսվել: ,Այս տարվա սկզբում ընկերությունը հույս ուներ ներքին շուկայում մեծ շահույթ ստանալու, քանի որ չինական բջջային օպերատորները ակտիվ կերպով ներդրումներ են կատարում հեռահաղորդակցման ոլորտում: Նաև ZTE ընկերությունը հույս ուներ մեծացնելու հեռախոսների արտադրության ոլորտըե, - ասում է Jefferies ընկերության հեռահաղորդակցման բաժնի վերլուծաբան Սինտիա Մենգը:

Նա նշում է նաև, որ ZTE ընկերությունը սկսել է տուժել իր կիրառած դամփինգային քաղաքականությունից, որի շնորհիվ ընկերությունը կարողացել էր շուկայից դուրս մղել մի քանի կազմակերպությունների: Ուշագրավ է այն փաստը, որ նախորդ շաբաթ մի քանի վարկային և ռեյթինգային գործակալություններ նվազեցրել են ZTE ընկերության վարկանիշը:

Համաձայն ընկերության հրապարակված տվյալների, 2012 թ.-ի առաջին կիսամյակում ընկերության շահույթը կազմել է 308 մլն. յուան, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում ստացված 769.3 մլն. յուանի փոխարեն: Տվյալների հրապարակումից անմիջապես հետո ընկերության բաժնետոմսերի գներն իջել են 14%-ով:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x