ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


G4S ընկերությունը անհաջողության է մատնվել

17.07.2012

Լոնդոնյան օլիմպիական խաղերն իսկական անհաջողություն են G4S միջազգային անվտանգության ծառայություններ մատուցող ընկերության համար: Օլիմպիական խաղերը սկսելուց երկու շաբաթ առաջ 650,000 աշխատող ունեցող աշխարհի ամենամեծ անվտանգության ընկերությունը զգուշացրել է, որ խոստացված 10,400 անվտանգության աշխատողներից հաջողվել է պատրաստել միայն 4,000 աշխատողի: Բացի դրանից լոնդոնյան բորսայում G4S ընկերության բաժնետոմսերի գները ընկել են 8.65%-ով:

Տարեկան 8 մլրդ. ֆունտ ստերլինգ շահույթ ունեցող ընկերության համար 284 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ օլիմպիական պայմանագիրն այդքան էլ մեծ գործարք չէ: G4S ընկերության ղեկավարության խոսքերով ընկերության կողմից կատարվելու են լրացուցիչ ծախսեր 50 մլն ֆունտ ստերլինգի (մոտ 60 մլն. եվրո) չափով, որը հիմնականում կուղղվի ներգրավված լրացուցիչ 3,500 աշխատակիցների վարձատրմանը:

Սակայն ընկերության հեղինակության համար տվյալ սկանդալը կործանարար ազդեցություն կարող է ունենալ: Կարող է վտանգվել ոչ միայն բրիտանական կառավարության հետ ունեցած պայմանագրի երկարացումը, այլ նաև 2014-ին Բրազիլիայում տեղի ունեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության պահպանման համար կնքվող պայմանագիրը:

Օլիմպիական խաղերի ավարտից անմիջապես հետո G4S ընկերությունը պլանավորում է վերլուծել կատարվածը և քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու ընկերության հեղինակությունը:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x