ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՄՏՍ-ը ստիպված է հեռանալ Ուզբեկստանից

17.07.2012

«Ուզդունռոբիտա» ընկերության արտոնագրի գործողությունը դադարեցվում է հաճախակի և պարբերաբար կրկնվող կոպիտ խախտումների, վերահսկիչ մարմնի  կարգադրությունները չկատարելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է Ուզբեկստանի կապի և տեղեկատվության գործակալության կայքը:

«Ուզդունռոբիտա»-ն ռուսական ՄՏՍ բջջային օպերատորի ուզբեկական դուստր ընկերությունն է:

Արտոնագրի գործողությունը, ըստ հաղորդագրության,  դադարեցվում է տասը աշխատանքային օրով՝ սկսած այսօր ժամը 18:00-ից: Խոսքը «Ուզդունռոբիտա»-ին 2004թ. տրված արտոնագրի մասին է, ըստ որի՝ ընկերությունը իրավունք  է ձեռք բերում շարժական կապի ցանցերի նախագծման, շինարարության, շահագործման և ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնել:  

Երեկ Ուզբեկստանի Գլխավոր դատախազությունը արտոնել է նաև «Ուզդունռոբիտա»-ի երեք թոփ մենեջերների ձերբակալությունը: Նրանցից մեկը ընկերության կորպորատիվ զարգացման  հարցերով, մյուսը՝ ռոումինգի դեպարտամենտի ղեկավարն է, երրորդը՝ ընկերության փոխտնօրենը: Ավելի վաղ իշխանությունները արտոնել են «Ուզդունռոբիտա»-ի գլխավոր տնօրեն Բեկզոդ Ահմեդովի ձերբակալությունը՝ մեքենայությունների և փողերի լվացման մեղադրանքով:

Դեռ հունիսին Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ ստուգումների արդյունքում օրենսդրության կոպիտ խախտումներ են հայտնաբերվել , այդ թվում՝  հարկերի վճարումից խուսափում  և փողերի լվացում: «ՄՏՍ»-ում հայտարարել են, որ ստուգումները և «Ուզդունռոբիտա»-ի հետաքննությունն իրականացվում է օրենքի խախտմամբ և Ուզբեկստանի իրավապահ մարմինների գործողությունները բնորոշել էր որպես ռուսական ներդրողի նկատմամբ ճնշում:

«Ուզդունռոբիտա»-ն Ուզբեկստանի բջջային չորս օպերտորներից մեկն է: 2012թ. սկզբին ընկերության բաժանորդային բազան 9,5 մլն է եղել:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x