ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Միջազգային շուկայում էժանանում են ոսկին ու եվրոն, բայց թանկանում է դոլարը

13.12.2011

Վերջին 2 օրերին միջազգային շուկաներում տեղի է ունեցել ոսկու եւ եվրոյի գնանկում: Փոխարենը թանկանում է դոլարը: Այսպես` Նյու Յորքի COMEX ապրանքային բորսայում դեկտեմբերի 12-ին ոսկու 1 ունցիայի գինն իջել է 1700 դոլարից ցած` հասնելով այս տարվա հոկտեմբերի 25-ից հետո իր նվազագույն արժեքին: Այսօր եւս ոսկին շարունակել է էժանանալ, եւ բորսայում գնանշվել է 1650-1670 դոլար/ունցիա միջակայքում: Փորձագետների կարծիքով` ոսկու էժանացումը հետեւանք է այն մտահոգությունների, որ Չինաստանն ու Հնդկաստանը, հանդիսանալով ոսկերչության խոշորագույն կենտրոններ, կնվազեցնեն ոսկու գնումները: Նշենք, որ այդ 2 երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ոսկերչական արտադրանքի 55 %-ը: Երկուշաբթի տեղի է ունեցել նաեւ եվրոյի փոխարժեքի կտրուկ անկում: Եվրոյի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ իջել է մինչեւ 1.3187: Դա պայմանավորված է Moody`s-ի եւ Fitch-ի հայտարարություններով: Երկուշաբթի Moody`s-ը հայտարարեց, թե կվերանայի Եվրամիության անդամ պետությունների սուվերեն վարկանիշերը նվազեցման ուղղությամբ, այդպիսով` անվստահություն դրսեւորելով դեկտեմբերի 9-ին կայացած ԵՄ գագաթաժողովի արդյունքների նկատմամբ: Moody`s-ի վերլուծաբանները նշել են, որ ԵՄ գագաթաժողովում կոնկրետ քայլեր չեն մատնանշված, ինչը կարճաժամկետ հեռանկարում պահպանում է եվրոյի գոտու խոցելիությունը: Սակայն ասյօր` դեկտեմբերի 13-ին ֆինանսական շուկաներում եվրոն կայունացել է, եւ նույնիսկ փոքր-ինչ թանկացել: Ներկայում եվրոն գնանշվում է 1.3192 դոլարի սահմաններում, չի բացառվում, որ կհաղթահարի 1.32-ի մակարդակը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x