ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


HSBC-ին մեղադրել են մեքսիկական նարկոմաֆիայի հանդեպ թողտվության մեջ

17.07.2012

ԱՄՆ-ի Սենատի Ազգային անվտանգության հարցերի հետաքննությունների հանձնաժողովը մի զեկույց է հրապարակել, որտեղ ներկայացված մի շարք փաստերն ապացուցում են, որ HSBC բանկի միջոցով երկար տարիների ընթացքում մեքսիկական նարկոկարտելներն իրականցրել են փողերի լվացման օպերացիաներ, հայտնում է CNN-ը:

 

Ինչպես նշվում է փաստաթղթում Մեքսիկայում HSBC-ի մասնաճյուղն ունեցել է թմրանյութի վաճառքով զբաղվելու մեջ կասկածվող որոշ բարձրաստիճան հաճախորդներ, որոնց հաշիվները բավական ակտիվ են եղել և չեն սառեցվել: Բացի այդ, բանկի աշխատակիցները թույլատրել են բազմամիլիարդանոց փոխանցումներ դեպի ԱՄՆ` առանց կանոնավորող անձանց այդ մասին տեղեկացնելու:

 

Այս ամենից զատ սենատորները նաև պարզել են, որ բանկի հաշվեհամարների միջոցով գումարներ են փոխանցվել Սաուդյան Արաբիայից և Բանգլադեշից, որոնք ուղղված են եղել ահաբեկչությունների ֆինանսավորմանը:

 

Ըստ սենատորների` ապօրինի գործողությունները հնարավոր են դարձել HSBC-ի ղեկավարության թողտվության պատճառով, որն ըստ հավուր պատշաճի չի կազմակերպել կասկածելի ֆինանսական օպերացիաների վերահսկումը:

 

Բանկի ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ պատրաստակամ է համագործակցել ԱՄՆ-ի իշխանությունների հետ, ինչպես նաև ընդունել է թույլ տված սխալները բանկային օպերացիաների վերահսկման հարցում` հույս հայտնելով, որ տեղի ունեցածը դաս կլինի ողջ համակարգի համար փողերի լվացման դեմ մղվող պայքարում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x