ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Դոլար-դրամ հարաբերակցության ազդեցությունը ՀՀ-ի տնտեսության վրա

16.07.2012

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր տեղի է ունեցել տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Վարդան Բոստանչյանի մամլո ասուլիսը «Դոլար-դրամ հարաբերություն» թեմայով:

Վ. Բոստանչյանը դրամի նկատմամբ դոլարի թանկացումը նորմալ երևույթ է համարում, որն ի հայտ է գալիս լողացող տոկոսադրույքի պայմաններում: Դոլարի թանկացումը հայաստանյան շուկայում այդքան էլ վատ անդրադարձ չի ունեցել: Դրամի արժեզրկումից, մասնավորապես, տուժել են հայկական ներկրողները, որոնց գործունեությունն իրականացվում է ԱՄՆ դոլարով, այսինքն նրանք ստիպված են ավելի շատ դրամ ծախսել դոլար գնելու համար, ինչն էլ մեծացնում է ներմուծված ապրանքի ինքնարժեքը՝ իր հերթին բերելով տվյալ ապրանքի շուկայական գնի բարձրացմանը:

Վ. Բոստանչյանը նշել է, որ դրամի արժեզրկումն իր բացասական հետևանքն է թողել գնաճի վրա, սակայն նշում է նաև, որ առաջին օգտագործման ապրանքների գների վրա այդքան էական ազդեցություն չի թողել: Այսօր դոլար-դրամ հարաբերությունները վերահսկվում են ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից, կատարվում են համապատասխան դրամավարկային քաղաքականություն, սակայն միայն ԿԲ-ն ի վիճակի չէ միայնակ կարգավորել արժույթի շուկան, քանի որ բացի ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունից, շուկայի, մասնավորապես, արժույթի շուկայի կարգավորման մեջ մեծ դեր ունի տնտեսական ընդհանուր քաղաքականությունը, որն իրականացվնում է ՀՀ կառավարությունը:

Վ. Բոստանչյանը խոսեց նաև ՀՀ-ի արտաքին պարքի վրա դրամի արժեզրկման բացասական հետևանքներից՝ նշելով, որ ՀՀ արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 40%-ը: Նա հայտնեց, որ դրամի արժեզրկման թողած բացասական հետևանքներն ակնհայտ են, սակայն նշում է, որ մեր երկրի վիճակը, մնացած երկրների համեմատ, համեմատականորեն կայուն է այսօրվա տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ մնացած երկրներում արտաքին պարտքը հասնում է կատաստրոֆիկ մեծությունների՝ գերազանցելով ՀՆԱ-ի 100%-ը:

Ասուլիսի ժամանակ խոսվել է նաև արտահանման վրա ունեցած ազդեցության մասին: Ամենայն հավանականությամբ, այն պետք է դրական ազդեցություն թողներ արտահանման վրա, սակայն, ըստ վերջին ցուցանիշների, Հայաստանում չի նկատվել արտահանման աճ, ինչը Վ. Բոստանչյանը բացատրում է արտադրության ցիկլային բնույթով: Ըստ նրա, մայիս ամսից գրանցված դոլարի թանկացումն այսքան կարճ ժամանակահատվածում չի կարող նպաստել արտահանման ցուցանիշների կտրուկ աճին: Վ. Բոստանչյանը նշեց նաև, որ հայկական հանքարդյունաբերության արտահանման ցուցանիշները հասել են 32%-ի, ինչը գերազանց արդյունք է Հայաստանի համար:

Վ. Բոստանչյանը նաև մեկնաբանեց դոլարի արժևորման բացասական հետևանքները հայկական բանկային համակարգի վրա: Բանկերում ավանդների 35%-ը դրամով են, ուստի տուժում են հայ ավանդատուները, սակայն Վ. Բոստանչյանը նշում է, որ դրամի արժեզրկումը չի կարող միայն բացասական կամ միայն դրական ազդեցություն ունենալ, ուստի որոշ մարդկանց վրա բացասական հետևանք է ունենում, իսկ մյուսների վրա՝ դրական, և կառավարության խնդիրը կայանում է նրանում, որ ապահովեն դրական ազդեցության գերակայությունը բացասականի նկատմամբ:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x