ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանում կներդրվի հարմոնիզացված սպառողական գների ինդեքսների համակարգ

13.07.2012

Այսօր Երևանում տեղի է ունեցել սեմինար «Հարմոնիզացված սպառողական գների ինդեքսի (ՀՍԳԻ) ներդրումը Հայաստանում» թեմայով: Սեմինարն անց է կացվել ԵՄ Թվինինգ ծրագրի և Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության միջոցներով:

ԱՎԾ-ի տնօրեն Ստեփան Մնացականյանը իր ողջույնի խոսքում իր շնորհակալությունն է հայտնել Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Թոմաս Բիին, Լիտվայի Վիճակագրական Գների բաժնի պետ Նադեժդա Ալեյեվային և Լատվիայի Վիճակագրական Կենտրոնական Բյուրոյի Գների վիճակագրության բաժնի պետ Օսկարս Ալկսնիսին Հայաստան ժամանելու և սեմինարին մասնակցելու համար:

Հարմոնիզացված սպառողական գների ինդեքսը (ՀՍԳԻ) ԵՄ երկրների կողմից հաշվարկվող ինդեքսներ են, որոնք խարսխված են ընդհանուր մեթոդաբանության և սահմանումների միասնական փաթեթի սկզբունքներին: Ինչպես հետևում է անվանումից, այն միտված է Եվրամիության անդամ բոլոր երկրների սպառողական գների ինդեքսների համընդգրկուն հարմոնիզացմանը:

Ինչպես Նշեց Ստեփան Մնացականյանը, ՀՍԳԻ համակարգը օգտագործվում է ԵՄ-ի 27 երկրներում: Նրանք հրապարակում են ինչպես Սպառողական Գների Ինդեքսները(ՍԳԻ), այնպես էլ ՀՍԳԻ տվյալները: Հայաստանում ՀՍԳԻ ներդրումը կարևոր քայլ է ԵՄ ստանդարտներին համապատասխանելու համար և հնարավոր է, որ դա տեղի ունենա 2013 թ.-ի սկզբին:

ՀՍԳԻ-ն արդեն իսկ կիրառվում է ԵՄ-ի 27 երկրներում:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x