ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արցախի քարածուխը մեզ դեռ էներգիա չի տա

13.07.2012

 

Երևանի ջէկում Հայաստանի համար նոր՝ ջուր-ածխային տեխնոլոգիայով էլեկտրաէներգիայի արտադրությունն այդպես էլ չի մեկնարկել։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը անցած տարվա դեկտեմբերին վստահեցնում էր, թե 2012թ. առաջին եռամսյակի վերջին նախատեսվում է Երևանի ջէկի հին էներգաբլոկներում սկսել էլեկտրաէներգիայի արտադրություն՝ օգտագործելով Արցախից ներկրվող քարածուխը։ Իրականում ջէկում շարունակվում են վերազինման աշխատանքները, էլեկտրաէներգիայի արտադրության մասին դեռ խոսք չկա։

 

Անցած տարեվերջի պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Երևանի ջէկում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզի հանքավայրի քարածխով այժմ արդեն պետք է էլեկտրաէներգիա արտադրվեր։ Իրականում արտադրություն ոչ միայն չի կազմակերպվել, այլև հայտնի էլ չեն մեկնարկի մոտավոր ժամկետները։

 

Ոլորտի մասնագետները նշում են, որ Երևանի ջէկում քարածխով էլեկտրաէներգիա երբեք չի արտադրվել, ջուր-ածխային վառելիքի օգտագործման տեխնոլոգիան նոր է Հայաստանում։ Այս գործոնները ևս ավելացնում են ջէկում էլեկտրաէներգիայի արտադրություն կազմակերպելու հոռետեսությունը։

 

Հիշեցնենք՝ համաձայն ներդրումային ծրագրի՝ շահագործվելու են Երևանի ջէկի երկու բլոկները (յուրաքանչյուրը՝ 50 Մվ հզորությամբ), օրական օգտագործվելու է 2 հազ. տոննա ածուխ։

 

Նշենք, որ «քարածուխ-էլեկտրաէներգիա» այս սխեմայում ենթակառուցվածքային և լոգիստիկ խնդիրները կարծես լուծված են։ Նախ՝ արդեն լայնացվել է ԼՂՀ Մաղավուզի շրջանից մինչև Վարդենիսի երկաթուղային հանգույց ձգվող ավտոմոբիլային ճանապարհը։ Բացի այդ՝ այս տարվա փետրվարին կառավարությունը որոշում է ընդունել ներդրումային ծրագրի շրջանակում ՀԱՆԱ-ՏՐԱՆՍ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ֌300 մլն-ը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում երեք տարով հետաձգել ԱԱՀ-ի վճարումը։ Նշենք, որ հենց այս ընկերությունը պետք է քարածուխը տեղափոխեր մինչև Վարդենիսի երկաթուղային հանգուց, և այս նպատակով SCANIA ընկերությունից ձեռք էր բերելու 40 ինքնաթափ՝ կատարելով ֌1,9 մլրդ-ի ներդրում։

 

Ուշագրավ է, որ թեև Պետական եկամուտների կոմիտեն որոշակի մտավախություններ ուներ՝ կապված ՀԱՆԱ-ՏՐԱՆՍ-ին հարկային արտոնություններ տրամադրելու հետ, գործադիրն այդուհանդերձ գնաց նման քայլի։ Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը ստեղծվել է 2011թ., և հնարավոր չէ պատկերացում կազմել նախորդ տարիների տնտեսական գործունեության արդյունքների մասին, ուստի բարձր է ռիսկայնության աստիճանը։

 

Նշենք, որ թեև քարածխի այրումից կրկնակի շատ CO2 գազ է արտանետվում մթնոլորտ, քան գազի, սակայն ներկայում, երբ Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացումն արդեն անխուսափելի է, քարածուխը կարող է որոշակիորեն մեղմել թանկ գազի գործոնը։

 

Մոտավոր հաշվարկներով՝ 1 տոննա քարածխի այրումից հնարավոր է ստանալ 2 հազ. ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը նշանակում է, որ 1 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրությունում վառելիքի ծախսը կկազմի ֌13։ Եթե հաշվի առնենք Երևանի ջէկի ընթացիկ ծախսերը, շահույթը, ինչպես նաև այն, որ հաշվարկները մոտավոր են, ապա 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի գինը չպետք է գերազանցի ֌20-ը։ Համեմատության համար նշենք, որ «Հրազդանի էներգետիկ կազմակերպության (ՀրազՋԷԿ)» կողմից գազի այրումով արտադրվող 1 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է ֌30,5, որն ամենաթանկն է Հայաստանի էներգահամակարգում։

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x