ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


HSBC-ին մեղադրում են փողերի լվացման մեջ

12.07.2012

Բրիտանական HSBC բանկը մտադիր է հուլիսի 17-ին ԱՄՆ սենատի լսումների ընթացքում ընդունել իր մեղքը և ներողություն խնդրել փողերի լվացման հարցում ոչ բավարար վերահսկողության և հակազդեցության համար, հաղորդում է բրիտանական Financial Times-ը:

Հնարավոր է` HSBC-ն տուգանք վճարի ահաբեկչական և հանցավոր այլ գործունեության ֆինանսավորմանը չխոչընդոտելու համար: Մի շարք փորձագետների կանխատեսմամբ՝ տուգանքը կարող է կազմել մինչև $1,1 մլրդ:

«2004-2010թթ. հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականցման կանխմանն ու հակազդեցությանն ուղղված մեր միջոցառումները պետք է ավելի հուսալի և արդյունավետ լինեին: Սակայն մեզ չի հաջողվել վեր հանել անընդունելի վարքագծի դեպքերը և կանխել դրանք», -ասված է բանկի գլխավոր տնօրեն Սթյուարտ Գուլիվերի՝ բանկի աշխատակիցներին ուղղված հաղորդագրության  մեջ:

Գուլիվերի կարծիքով՝ ճիշտ է, որ բանկը պատասխանատվության է ենթարկվել: Նա ակնկալում է նաև, որ առաջիկա ամիսներին ԱՄՆ իշխանությունները HSBC-ի նկատմամբ լրացուցիչ քայլեր կձեռնարկեն:

Ըստ Գուլիվերի՝ այս տարի բանկը համապատասխանության ստուգումների համար ծախսերն ավելացրել է մինչև $400 մլն՝ 2010թ. $200 մլն-ի համեմատ՝ միջազգային գործարքների կատարումը դյուրացնելու նպատակով:

Նշենք, որ իռլանդական ING բանկը համանման գործըթնացում արդեն համաձայնել է $619 մլն տուգանք վճարել՝ իր նկատմամբ տարվող հետաքննությունը դադարեցնելու նպատակով: Բանկը մեղադրվում է իրանական և կուբայական ընկերությունների կողմից ԱՄՆ-ում իրականացրած ֆինանսական գործարքներում աջակցելու մեջ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x