ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Որ երկրներում են կարծում, որ ամենահարուստ մարդիկ արժանի են իրենց ունեցվածքին

12.07.2012

Global Scan միջազգային հետազոտական կենտրոնը հարցում է կատարել 23 երկրների շուրջ 12,000 մարդկանց շրջանակում պարզելու, թե բնակչությունն ինչպես է վերաբերվում ամենահարուստ մարդկանց եկամուտների աղբյուրների արդար լինելուն: Հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների մոտ 39%-ը գտնում է, որ իրենց երկրի հարուստներն արժանի են իրենց ունեցվածքին(ձեռք են բերել արդար ճանապարհով) :

Ամենաբարձր եկամուտ ստացողներն ավելի շատ են քննադատման ենթարկվում, քանի որ նրանց եկամուտներն ու այսօրվա տնտեսության վիճակը կանգնած են միմյանց հակադիր կողմերում՝ նրանց հարստությունների չափը գնալով ավելանում է, իսկ տնտեսության վիճակը ընդհակառակը՝ վատանում:

Եվրոպացիները և լատինոամերիկացիները նույն ձև են վերաբերվում հարուստներին, իսկ անգլոսաքսոնները ավելի մեղմ վերաբերմունք են ցուցաբերում: Հիմնական տարբերությունը, ամենայն հավանականությամբ, գործող տնտեսությունների  վիճակների տարբերություններն են:

Չինաստանում, որտեղ ավելի քան 600 մլն. մարդ հազիվ է դուրս եկել աղքատության ճիրաններից, նույնպես մտածում են, որ իրենց երկրի ամենահարուստ մարդիկ լրիվ արդար ձևով են հասել իրենց ունեցվածքին: Բայց Ռուսաստանում, որտեղ տնտեսությունը գտնվում է օլիգարխիայի ձեռքում, և որոնց ձեռքում է գտնվում տնտեսության ճյուղերի մեծամասնության ղեկավարումը, բնակչության միայն 16%-ն է կարծում, որ ամենահարուստ մարդկանց ունեցվածքներն արդար ճանապարհով են ձեռք բերվել:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x