ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Peugeot Citroen ընկերությունն աշխատանքից կազատի ավելի քան 8,000 աշխատողի

12.07.2012

Եվրոպայում մեծությամբ երկրորդ Peugeot Citroen ավտոմոբիլային կոնցեռնը հայտարարել է, որ իր Ֆրանսիական գործարանում պատրաստվում է փոփոխություններ իրականացնել, որոնց արդյունքում աշխատանքից հեռացվելու է ավելի քան 8,000 աշխատող: Ընկերությունն այդ քայլերին է դիմել շուկայում մրցակցությունը և հետագա գործունեությունը պահպանելու համար:

Ընկերության տարածած հայտարարությունում ասվում է. «2012 թ.-ի առաջին կիսամյակում Եվրոպայի բիզնես միջավայրը վատացել է: Ավտոմեքենաների պահանջարկը նվազել է 8%-ով՝ չնայած տարեսկզբի 5% կանխատեսմանը, որի հետևանքով Peugeot Citroen ընկերությունը 2012 թ.-ի առաջին կիսամյակում մեծ վնասներ է կրել»:

Ավտոմեքենաների պահանջարկի նվազման հետևանքով Peugeot Citroen ընկերությունը 18%-ով նվազեցրել է մեքենաների արտադրությունը, ինչը ընկերությանը հասցրել է 700 մլն. եվրոյի վնասի:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ընկերությունը որոշել է մինչև 2014 թ. դադարեցնել Aulnay գործարանի աշխատանքը, որտեղ այս պահի դրությամբ աշխատում է ավելի քան 3,000 մարդ: Բացի դրանից, ընկերությունը պլանավորում է նաև կրճատումներ կատարել Rennes գործարանի աշխատակազմում՝ աշխատանքից հեռացնելով 1,400 աշխատողի: Ընկերությունն իր ֆրանսիական մնացած գործարաններում կրճատելու է լրացուցիչ 3,600 աշխատողների: Ընդհանուր առմամբ աշխատանքից հեռացվողների թիվը ընկերության ամբողջ աշխատակազմի 10%-ն է կազմում:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x