ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եվրամիության գործազուրկների թիվը կարող է հասնել 22 միլիոնի

12.07.2012

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) հայտնել է, որ մոտակա 4 տարիներին Եվրագոտու երկրներում հնարավոր է 4.5 միլիոն աշխատատեղի կրճատում, ինչը գործազուրկների թիվը կհասցնի 22 միլիոնի: Այդ մասին նշվել է ԱՄԿ-ի «Եվրագոտու աշխատանքային ճգնաժամը, դրա միտումները և քաղաքական միջոցները» զեկույցում:

Զեկույցում ասվում է, որ աշխատանքային ճգնաժամից կտուժեն ոչ միայն Եվրագոտու տնտեսապես հզոր երկրները, այլև տնտեսական խնդիրներ ունեցող երկրները: Ըստ կազմակերպության տվյալների, 2010 թ.-ից սկսած Եվրամիության երկրներում գործազրկության մակարդակն անընդհատ աճել է: 15-ից 24 տարեկան երիտասարդների շրջանում առկա է ավելի քան 3 միլիոն գործազուրկ: Եվրագոտու աշխատունակ բնակչության ավելի քան 1/3-ը աշխատանք չունի:

Տվյալ իրավիճակի բարելավման համար ԱՄԿ-ն առաջարկում է խնայող քաղաքականությունից անցում կատարել աճման քաղաքականության, որի հիմքում պետք է լինի նոր աշխատատեղերի ստեղծումը: Այդ քաղաքականության կատարման էֆեկտիվությունը ապահովելու համար առաջարկվում է ԵՄ-ի երկրներին համաձայնության գալ տվյալ քաղաքականությունը իրականացնելիս:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x