ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անօթևան հնդիկ երեխաները բանկ են բացել

12.07.2012

Բանկային համակարգը շատ բարդ է ու խճճված, սակայն ոչ անօթևան հնդիկ երեխաների համար, որոնք իրենց սեփական բանկն են ստեղծել, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:

 

Լուսավոր ապագա ունենալու, ուսում  և մասնագիտություն ստանալու նպատակով այս երեխաներն իրենց ստեղծած բանկում կարող են ավանդ դնել իրենց իսկ գումար, ինչպես նաև վարկ վերցնել, երբ որ դրա կարիքն ունենան:

Այս անսովոր ֆինանսական հաստատությունը 77 մասնաճյուղ ունի հարավ-արևելյան Ասիայում: Դրանցից մեկը գտնվում է մայրաքաղաք Նյու Դելիում, որտեղ ամբողջ օրը փողոցներում աշխատող երեխաները բերում են իրենց վաստակած գումարը և պահ տալիս:

Երեխաների և դեռահասների բանկի վերաբերյալ ամենաուշագրավ փաստն այն է, որ այն սեղծելու նախաձեռնությունը, բուն ստեղծումը և համակարգումը տեղի է ունեցել միայն երեխաների ջանքերով: Նյու Դելիի մասնաճյուղի ղեկավար է նշանակվել 12-ամյա Սատիշ Կումարը:

 

Բանկի 11-ամյա հաճախորդներից մեկը, ով ջուր է վաճառում փողոցներում, պատմել է, որ արդեն 3 անգամ վարկ է վերցրել իր սեփական և ընտանիքի կարիքները հոգալու համար:

 

«Ներկայում, երբ համաշխարհային ֆինանսական համակարգն ավելի խոցելի է դարձել, քան երբևէ, ուղղակի անհավատալի է, թե մի խումբ երեխաներ ինչպիսի ճշգրտությամբ են ամեն ինչ իրականցրել»,- նշում է կայքը:

 

Ամեն ամիս տեղի ունեցող ժողովի ընթացքում նրանք վերանայում են կանխավճար ստանալ ցանցակացողների բոլոր դիմումները և որոշում են, թե ով կարող է ստանալ գումարը և երբ է պարտավոր վերադարձնել այն: Որևէ ֆինանսական որոշում կայացնելուց առաջ հաշվի է առնվում թե կառավարիչների, թե հաճախորդների կարծիքը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x