ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՄՆ–ն և ՀՀ–ն $77.000 արժողությամբ հակակոռուպցիոն ծրագիր են իրականացնում

12.07.2012

Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը և ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնապես նշանավորել են հակակոռուպցիոն իրազեկման համատեղ ծրագրի մեկնարկը, այս մասին տեղեկանում ենք www.tert.am-ից:


77.000 ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու միջուկային նյութերի չտարածման հարցերով գրասենյակի կողմից և իրականացվում է 2008թ. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից ստորագրված Միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում:


Ծրագրի նպատակն է մեծացնել Հայաստան մուտք գործող և Հայաստանից մեկնող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների իրազեկվածությունը հակակոռուպցիոն հարցերի շուրջ` նրանց համար պարզաբանելով սահմանային անցակետերում և մաքսակետերում կիրառվող ընթացակարգերը:


Այս նպատակով պատրաստվել են թերթոններ, պաստառներ, սոցիալական գովազդ հեռուստատեսությամբ և ռադիոյով եթեր հեռարձակելու համար, իսկ տպագիր նյութերը թարգմանվել են անգլերեն ու ռուսերեն:


Նյութերում ներկայացված է թարմ տեղեկատվություն Հայաստանի սահմանը հատող և մաքսակետերով անցնող քաղաքացիների իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև կան զգուշացումներ կաշառքի անօրինականության մասին` քաղաքացիների կամ պետական պաշտոնյաների կողմից:


Նյութերում նաև զետեղված եմ թեժ գծի հեռախոսահամարներ, որոնք քաղաքացիները կարող են օգտագործել Հայաստանի սահմանը հատելիս կամ մաքսակետերով անցնելիս ունեցած խնդիրների մասին հաղորդելու համար:


Հակակոռուպցիոն նյութերը բաժանվելու ու տեղակայվելու են Հայաստանի բոլոր սահմանային անցակետերում, այդ թվում «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններում, Բագրատաշեն, Գոգավան, Բավրա, Մեղրի սահմանային անցակետերում և այդ նույն վայրերի մաքսակետերում, ինչպես նաև Այրում երկաթուղային կայարանի մաքսակետում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x