ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանին պատժում են Եվրասիական միությանը չմիանալու համար.Независимая Газета

12.07.2012

Ռուսաստանյան Независимая Газета-ն անդրադարձել է Երևան Վալենտինա Մատվիենկոյի այցի ոչ պաշտոնական կողմերին, վերլուծել Երևանին` ԵՄ-ի կողմից վարկի տրամադրման մերժման պատճառները, կանխատեսում արել Մոսկվայից սպասվող վարկի վերաբերյալ և ենթադրել, թե ցինիկները ինչ կարող էին ասել այս ամենի առիթով:

 

«Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն երեկ պաշտոնական այցով ժամանել է Երևան: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը, պաշտոնական տվյալներով, քննարկվել են Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության հարցեր: Սակայն, НГ-ի՝ հայկական կառավարության աղբյուրը հայտնել է, որ Երևանը փորձել է Մոսկվային համոզել որոշ ժամանակով հետաձգել ռուսական գազի գնի բարձրացումը և հերթական վարկը տրամադրել: Խոսքը մինչև 1 մլրդ դոլար գումարի մասին է:

Լուրերն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանից խոշոր վարկ ստանալու շուրջ բանակցություններ են սկսել, հայտնվել էին այս տարվա մայիսի վերջին: Այդ շրջանում հայտնի էր դարձել, որ Եվրոմիությունը մտադիր չէ առաջիկայում ֆինանսական աջակցություն ցույց տալ Հայաստանին: Այդ մերժումն իր հերթին պայմանավորված է եղել մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններով: ԵՄ-ի ընդլայնման և հարևանության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Սթանոն հայտնել է, որ Հայաստանի հայցը կդիտարկվի նախագահական ընտրություններից հետո, որը նախատեսվում է 2013-ի փետրվարին:

Երևանը, որ ավելի վաղ Եվրոպայից ֆինանսական օգնության հույս ուներ, հապշտապ դիմել է Մոսկվային՝ 800 մլն-ից 1 մլրդ դոլարի չափով վարկի տրամադրման խնդրանքով, ընդ որում՝ ամենաբարձր տոկոսով (միջազգային շուկայում գործող LIBOR+ բանաձևով)». մանրամասնում է НГ-ն:

 

Փորձագետները, սակայն, ԵՄ-ի մերժման այլ պատճառներ են մատնանշում. «ԵՄ-ն ծանրագույն տնտեսական ճգնաժամի մեջ է և փորձում է խուսափել ծախսատար տնտեսական ծրագրերից՝ մեր տարածաշրջանի պետություններում՝ գերադասելով ժողովրդավարական վերափոխումներին սատարող ծրագրերի ֆինանսավորումը»,- ասել է Spectrum ռազմավարական վերլուծության կենտրոնի տնօրեն Գայանե Նովիկովան:

Ըստ Նովիկովայի՝ «Ռուսաստանին քիչ են հուզում ժողովրդավարացման գործընթացները հետխորհրդային տարածքում, իսկ Հայաստանում Մոսկվայի «կոշտ քաղաքականության» լծակները տնտեսական են»: Փորձագետը վստահություն է հայտնել, որ Հայաստանն այդ գումարը ստանալու է Ռուսաստանից:

 

Փորձագետը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԵՄ-ի, վարկի տրամադրման հարցը չի կապում նախագահական ընտրությունների հետ. «Ցինիները կարող են պնդել, որ Հայաստանին ռուսական վարկ է տրամադրվում, որպեզի նա վճարի ռուսական գազի դիմաց, որ Հայաստանին պատժում են Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանը միանալուց հրաժարվելու համար: Շատ շահարկումներ կան, թե ով է դառնալու «Կրեմլի մարդը» առաջիկա նախագահական ընտրություններում»:

 

«Սակայն վարկը միակ և, հնարավոր է, ոչ ամենակարևոր թեման չէ հայ-ռուսական երկխոսության մեջ: Ոչ պակաս կարևոր են դիտվում արդեն մի քանի շաբաթ ընթացող բանակցությունները հանրապետությանը տրամադրվող ռուսական գազի գնի շուրջ: Այսօր Երևանը 180 դոլար է վճարում 1000 խ/մ բնական գազի համար: Այս սակագինը չի փոխվել վերջին 3 տարում: Ներքին սակագների կտրուկ բարձրացումը անխուսափելիորեն կհանգեցնի բողոքային տրամադրությունների աճին՝ ոչ միայն ընդդիմության, որը անպայմանորեն օգտագործում է իրավիճակն իր օգտին, այլև՝ թոշակառուների ու նվազ ապահովված քաղաքացիների շրջանում, որոնք կազմում են ընտրազանգվածի զգալի մասը: Այս առնչությամբ Երևանին հարկավոր է հնարավորինս արագ համոզել Մոսկվային հետաձգել գազի սակագների բարձրացումը, և, երկրորդը, չհրապարակել նոր գների մասին տվյալները»,- ասված է հոդվածում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x