ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ապպա ոլորտի գերիշխողները

00.00.0000

Հայաստանի պարտադիր ավտոապահովագրության ոլորտում (ԱՊՊԱ) ի հայտ են եկել գերիշխող դիրք գրավողներ: Դրանք են` «Ռոսգոսստրախ Արմենիա» եւ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունները:

Առաջին անգամ 2011 թ. ընթացքում, նոյեմբերի 30-ի դրությամբ, «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության ապահովագրած մեքենաների տեսակարար կշիռն ընդհանուր մեջ կազմել է 33.3 տոկոս, իսկ «Ինգո Արմենիայի» հետ համատեղ` 50.4 տոկոս:

Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակման` 2011 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում ապահովագրված է 382.4 հազ. տրանսպորտային միջոց: Դրանցից 127.46 հազարը (33.33 տոկոս) բաժին է ընկնում «Ռոսգոսստրախ Արմենիա»-ին, իսկ 66.2 հազարը` «Ինգո Արմենիային» (17.31 տոկոս):

Հիշեցնենք, որ ըստ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի` գերիշխող դիրք գրավող է համարվում այն տնտեսվարողը, որը ձեռքբերման կամ իրացման ծավալներով զբաղեցնում է շուկայի առնվազն մեկ երրորդը, կամ եթե երկուսին բաժին է ընկնում շուկայի առնվազն 50 տոկոսը:

Նշենք, որ հավաքագրված գումարների տեսակարար կշիռների առումով «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն առանձին վերցրած դեռեւս չի հաղթահարել շուկայի մեկ երրորդի սահմանագիծը, սակայն «Ինգո Արմենիայի» հետ 50 տոկոսը գերազանցում են:

Նշենք, որ նոյեմբերի դրությամբ աապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ-ի գծով հավաքագրել են 14.2 մլրդ դրամ, որպես հատուցում վճարել են 4.7 մլրդ դրամ: 11 ամսում ընկերությունները բավարարել են 22.4 հազ. վթարների հատուցումներ (ամսական մոտ 2000 վթար):


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x