ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գերմանիայի արտահանման ծավալներն աճել են

11.07.2012

 

 

 

 

 

 

 

 

 

 

Չնայած Եվրագոտու ճգնաժամային իրավիճակին, Գերմանիայում արտահանման ծավալներն աճում են: Գերմանական DAPD լրատվական գործակալությունը հայտնել է, որ ապրիլի համեմատությամբ, մայիս ամսին արտահանումն ավելացել է 4%-ով։ Միևնույն ժամանակ, արտահանումը Եվրագոտու երկրներ նվազել է 2.3%-ով, իսկ Եվրագոտուց դուրս երկրներ, ընդհակառակը՝ աճել է 3.4%-ով:

Մայիս ամսին Գերմանիայի ներմուծումը ապրիլի համեմատ աճել է 6%-ով՝ չնայած մասնագետները կանխատեսել էին ներմուծման 1% աճ: Դա լուրջ հիմքեր է ստեղծում գերմանական տնտեսության վերականգնման համար:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսների նախարար Ֆիլիպ Ռոսլերը նշում է, որ Գերմանիայում մոտակա ամիսների ընթացքում արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանալու այն երկրների հետ, որոնք գտնվում են տնտեսական ծանր պայմաններում։ Սա տնտեսական զարգացման լուրջ խոչընդոտ է թե՛ Գերմանիայի, թե՛ տվյալ երկրների համար:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x