ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Газпром-ը դասվել է աշխարհի «ոչ թափանցիկ» ընկերությունների շարքը

11.07.2012

Transparency International հակակոռուպցիոն հետազոտությունների կենտրոնը ուսումնասիրություն է իրականցրել «Ընկերությունների հաշվետվությունների թափանցիկություն, աշխարհի խոշորագույն ընկերությունների գնահատում» թեմայով: Մասնագետները հետազոտել են աշխարհի 105 խոշոր ընկերություններում, այդ թվում նաև ռուսական Газпром ԲԲԸ-ում գործունեության թափանցիկությունը: Վերլուծության արդյունքներով Газпром-ը զբաղեցրել է 97 տեղը:

Ընկերության գործունեության թափանցիկությունը գնահատել են 10 բալային համակարգով, որի արդյունքնում ընկերությունը հավաքել է 2.8 բալ: Գնահատման ժամանակ հաշվի են առնվել հակակոռուպցիոն համակարգի և ընկերության հաշվետվությունների թափանցիկությունը, ֆինանսական ինֆորմացիայի ծավալները և այլն:

Առաջին տեղը զբաղեցրել է նորվեգական Statoil ընկերությունը՝ 8.3 բալով, երկրորդ տեղը՝ Rio Tinto, իսկ երրորդ տեղը՝ BHB Billiton լեռնահանքային արդյունաբերող ընկերությունները:

Վերլուծության արդյունքներից պարզ է դարձել, որ բանկերի և ապահովագրական գործակալությունների հաշվետվությունների թափանցիկությունը  ցածր մակարդակի է: Նշվում է նաև, որ այն ևս պատճառ է դարձել տնտեսական ճգնաժամի առաջացման համար: Ամենաանթափանցիկը համարվել է Չինաստանի Բանկը, որը հավաքել է 1.1 բալ՝ զբաղեցնելով ամենավերջին տեղը:

Այդպիսի հետազոտություն վերջին անգամ իրականացվել է 2008 թ.-ին, ինչից հետո խնդրո առարկա ընկերություններից շատերը բարձրացրել են իրենց հաշվետվությունների թափանցիկության աստիճանը:

Հաշվետվությունների ոչ թափանցիկությունը թույլ չի տալիս տեսնել, թե ընկերությունը որտեղ է շահույթ ստանում, ինչպես է հարկեր վճարում և արդյոք ներգրավված են քաղաքականության մեջ, թե ոչ: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ուսումնասիրվող ընկերությունների մոտ կեսը չի խառնվում քաղաքականությանը:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x