ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ավելացված արժեքի հարկը կբարձրանա մինչև 21%

11.07.2012

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հակաճգնաժամային միջոցառումների փաթեթ է հրապարակել: Դրանք առավելապես ուղղված են բյուջեի դեֆիցիտի թիրախային ցուցանիշների ապահովմանը, ըստ որոնց՝ նախատեսվում է առաջիկա  2,5 տարում բյուջետային ծախսերը կրճատել €65 մլրդ-ով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Բյուջետային համախմբման փաթեթի առանցքային միջոցառումներից մեկը ավելացված արժեքի հարկի բարձրացումն է 3 տոկոսային կետով՝ 18%-ից մինչև 21%: Բացի այդ՝ ծրագիրը նախատեսում է գույքի համար սահմանված մի շարք արտոնությունների, բարձրաստիճան պաշտոնյաների համար Սուրբ ծննդյան տոների համար նախատեսված պարգևավճարների չեղյալ հայտարարում, գործազրկության նպաստների չափի,նախարարությունների բյուջեների վերանայում և այլն:

Ռախոյի խոսքով՝ կանցկացվեն նաև վարչական մարմինների բարեփոխուոմենր, որոնք բյուջ մուտքերը կավելացնեն €3,5 մլրդ-ով:

Իսպանիայի կառավարությունը մտադիր է նաև էներգետիկ ոլորտի հարկադրման նոր սխեմա առաջարկել, որի շրջանակում ընկերությունները և էներգիայի սպառողները միմյանց միջև կբաշխեն այսպես կոչված «սակագնային դեֆիցիտը»՝ €25 մլրդ ծավալով:

Ռախոյը փաթեթը ներկայացրել է Իսպանիայի համար բավական բարդ ժամանակներում: Այսպես՝ Մադրիդը պարտավոր էր մինչև 2013թ. բյուջեի դեֆիցիտը կրճատել մինչև ՀՆԱ-ի 3%, որը եվրոգոտում թույլատրելի առավելագույն մակարդակն է: Այս շաբաթ ԵՄ-ն Իսպանիայի համար վերջնաժամկետ է սահմանել 2014թ.:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x