ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բանկային վարկերի պորտֆելը գերազանցել է 1 տրլն դրամը

07.12.2011

2011 թ. հոկտեմբերի դրությամբ առեւտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորումը կազմել է 1.1 տրլն դրամ: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած հոկտեմբեր ամսվա տեղեկագրում:

Դոլարային գնահատմամբ վարկերի ծավալը կազմում է 2.9 մլրդ դոլար (1դոլար/380 դրամ պայմանական փոխարժեքով):

Վարկերի մոտ 62 տոկոսը տրամադրվել է արտարժույթով: Վերջին ամիսներին նկատվում է վարկերի դոլարիզացիայի աճ:

Տնտեսության 3 ոլորտներ ներքաշում են բանկային վարկերի մեծ մասը (65 տոկոսից ավելին): Դրանք են արդյունաբերությունը` ստացել է 263 մլրդ դրամ, առեւտուրը` 260 մլրդ դրամ, սպառողական վարկավորումը` 202 մլրդ դրամ: Ընդ որում` առեւտրի ֆինանսավորման աճի տեմպը ամենաբարձրն է 2011 թ. ընթացքում:

Արդյունաբերության վարկավորման կեսից ավելին ուղղում է էներգետիկա եւ սննդի արդյունաբերություն: Հետաքրքիր է, որ հանքարդյունաբերությունն առանձնապես մեծ հետաքրքրություն չի դրսեւորում վարկերի նկատմամբ` ընդամենը 22 մլրդ դրամ:

Բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը կազմել է 70 մլրդ դրամ, 2011 թ. ընթացքում աճը կազմել է մոտ 20 մլրդ դրամ: Ընդ որում` վարկերի մոտ 70 տոկոսը տրվել է արտարժույթով: Նշենք սակայն, որ բացի բանկերից, գյուղատնտեսությանը վարկավորում են նաեւ վարկային կազմակերպությունները: Ընդ որում` վարկային կազմակերպությունների համար գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է` վարկերի ամենամեծ մասնաբաժինն ուղղվել է հենց գյուղատնտեսություն` մոտ 19 մլրդ դրամ:

Բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմանն է ուղղվել 105 մլրդ դրամ, որի միայն 43 տոկոսն է տրվել արտարժույթով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x