ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Samsung Electronics-ի շահույթը աճել է 79%-ով

10.07.2012

Samsung Electronics-ը դարձել է աշխարհի ամենամեծ հեռուստացույցներ և հեռախոսներ արտադրող ընկերությունը: Նրա եռամսյակային շահույթի ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների բոլոր սպասումները: Samsung ընկերության երեք ամիսների գործառնական շահույթը՝ անցյալ տարվա համեմատ, աճել են 79%-ով և կազմել 5.9 մլրդ. ԱՄՆ դոլար: Այդպիսի մեծ արդյունքների ընկերությանը հաջողվել է հասնել Galaxy սմարթֆոնների վաճառքի շնորհիվ: Մասնավորապես, այս տարվա երկրորդ եռամսյակում սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող Samsung-ի մասնաճյուղին հաջողվել է ստանալ 4.4 տրլն. յուան, ինչը կազմում է ընկերության ամբողջ գործառնական շահույթի 65%-ը:

     Galaxy սմարթֆոնների վաճառքի աճին զուգընթացնվազել են հիշողության քարտերի և այլ աքսեսուարների վաճառքից ստացվող շահույթը: Գրանցվել է նաև հեռուստացույցների վաճառքի ցուցանիշների աննկատ աճ, ինչը պայմանավորված է եղել  մոդելային շարքի թարմացման հետ, մասնավորապես, հեռուստացույցների ֆունկցիաների մեջ ավելացնելով համացանցին միանալու և 3D հնարավորություններով:

    Հիշեցնենք, որ 2012 թ.-ի մայիս ամսին ընկերությունը վաճառքի էր հանել Samsung Galaxy S III մոդելի սմարթֆոնը, որը, ըստ մասնագետների, համարվում է Apple iPhone-ի գլխավոր մրցակիցը: Հուլիսի 1-ի դրությամբ ընկերությանը հաջողվել է վաճառել 7 մլն. սմարթֆոն:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x