ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ֆրանսիական Veolia Environnement ընկերությունը վաճառում է իր բիզնեսի մասնաճյուղերը

10.07.2012

Էկոլոգիական կոմպլեքս ծառայություններ մատուցող ֆրանսիական Veolia Environnement ընկերությունը համաձայնվել է վաճառել Բրիտանիայում իր ենթակայության տակ գտնվող ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնող մասնաճյուղը: Գնորդը Infracapital Partners բրիտանական ներդրումային ֆոնդի Rift Acquisitions Limited դուստր կազմակերպությունն է: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1.236 մլրդ. ֆունտ ստերլինգ (1.92 մլրդ. ԱՄՆ դոլար) : Վաճառքից հետո Veolia-ն կշարունակի առաջիկա 5 տարիներին տնօրինել վաճառված ընկերության բաժնետոմսերի 10%-ին:

Veolia Environnement ընկերությունը տրամադրում է էկոլոգիական կոմպլեքս ծառայություններ ջրամատակարարման, թափոնների ուտիլիզացման, էներգետիկայի և տրանսպորտային ոլորտներում: Ընկերությունը գործում է աշխարհի 67 երկրներում:

Բրիտանական մասնաճյուղի վաճառքը առաջին կարևոր քայլն է  ընկերության բաժնետոմսերը վաճառելու ծրագրի իրականացման համար: Բաժնետոմսերի վաճառքից մինչև 2013 թ.-ը ընկերությունը պետք է ստանա մոտ 5 մլրդ. եվրո: Veolia Environnemen-ը վաճառում է նաև կոշտ թափոնների մշակմամբ մասնագիտացված իր ամերիկյան մասնաճյուղը:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x