ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կիպրոսը Ռուսաստանից 5 մլրդ. եվրո օգնություն է խնդրել

10.07.2012

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կիպրոսը իր բանկերի վերակապիտալացման և բյուջեի դեֆիցիտի կրճատման համար Ռուսաստանից 5 մլրդ. եվրոյի օգնություն է խնդրել: Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտնել է, որ Կիպրոսին ֆինանսական աջակցության ցուցաբերման հարցը դրված է քննարկման: Ռուսաստանի ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման բաժնի ղեկավար Կոնստանտին Վիշկովսկին ասել է, որ Կիպրոսը ֆինանսական օգնության նպատակով դիմել է Ռուսաստանին և ԵՄ-ին, ուստի նրանք հաշվի կառնեն ԵՄ-ի կարծիքն այդ հարցում:

2011 թ.-ի տվյալներով Կիպրոսի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 71.6%-ը: Մինչև այս ամսի վերջ Կիպրոսը պետք է հայթայթի 1.8 մլրդ. եվրո Կիպրոսի՝ մեծությամբ երկրորդ Cypros Popular բանկի վերակապիտալացման համար: Բացի դրանից օգնության կարիք են զգում նաև այլ բանկեր:

Եվրոխումբը հայտնել է, որ չի բացառում Կիպրոսին օգնելու հայցի բավարարումը, սակայն ըստ հաշվարկների, Կիպրոսի օգնության իրական չափը կազմում է ոչ թե 5 մլրդ., այլ ավելի քան 10 մլրդ. եվրո, որը կազմում է Կիպրոսի տարեկան ՀՆԱ-ի համարյա կեսը:

ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը անհանգստություն է հայտնել համաշխարհային տնտեսության վիճակի վատացման վերաբերյալ: Նա չի բացառում  զարգացած և նոր զարգացող պետությունների տնտեսական աճի ցուցանիշների նվազման փաստը, քանի որ ԱՄՆ-ի Եվրոպայի և այլ մեծ ֆինանսական շուկաների տնտեսական վիճակի ցուցանիշներն արդեն նվազել են, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում մնացած պետությունների տնտեսական զարգացման վրա:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x