ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նավթի գները նվազման միտում են ցույց տվել

10.07.2012

Չինական ներմուծման տվյալների անկումից և նորվեգական նավթ արդյունահանող աշխատողների գործադուլից հետո նավթի գները նվազման միտում են ցույց տվել: Այսօրվա տվյալներով Brent նավթատեսակը էժանացել է 1.21 դոլարով՝ հասնելով 99.11 դոլարի մեկ բարելի դիմաց, իսկ WTI տեսակի նավթը՝ 0.43 դոլարով՝ հասնելով 85.56 դոլարի մեկ բարելի դիմաց:

Նորվեգիայի կառավարությունը հրամայել է դադարեցնել գործադուլը և խոստացել է  վերանայել թոշակային տարիքի սահմանաչափի իջեցման հարցը (աշխատողները գործադուլ էին հայտարարել, պահանջելով նվազեցնել թոշակային տարիքը՝ 65-ից հասցնել 62-ի)՝  դրանով իսկ կանխելով երկրում նավթի արդյունահանման դադարեցումը:

Հունիսի 24-ին սկսած գործադուլի հետևանքով Նորվեգիայի նավթի արդյունահանման ծավալները նվազել էին 13%-ով, իսկ գները հասել էին մինչև 100 ԱՄՆ դոլար մեկ բարելի դիմաց:
Նորվեգիայի կառավարության միջամտությունը նշանակում է, որ պետությունը չի հանդուրժի արդյունահանվող նավթի ծավալների կրճատումը և ավելացվելու են արդյունահանվող նավթի ծավալները (լրացուցիչ 250,000 բարել մեկ օրում)՝ գործադուլի հետևանքով կրած վնասները փոխհատուցելու համար:

Չինաստանում ներմուծման կրճատումը իր բացասական ազդեցությունն է թողել նաև նավթի ներմուծման վրա: Տարվա սկզբի համեմատ, հունիսին նավթի ներմուծումը հասցվել է մինիմումի: Անցյալ տարի Չինաստանում նավթի սպառման ամենամեծ աճն էր գրանցվել:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x