ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եվրամիությունը պատրաստվում է օգնել Իսպանիային

10.07.2012

Եվրոգոտին մինչև հուլիսի վերջը Իսպանիային կտրամադրի ֆինանսական օգնության առաջին փուլով նախատեսված 30 մլրդ. եվրոն: Եվրամիության ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտնել է իսպանական բանկերին 15 տարով վարկ տրամադրելու մասին: Նաև նշել է, որ Մադրիդին անհրաժեշտ է որոշ միջոցառումների կիրառում ֆինանսական համակարգի վերահսկողությունը խստացնելու նպատակով:

Դրա հետ մեկտեղ Իսպանիան պետք է միջոցներ ձեռնարկի պետական բյուջեի դեֆիցիտի վերացման համար՝ համաձայն Եվրամիության հետ ունեցած համաձայնագրի: Իսպանիայի ֆինանսների նախարար Լուիս դե Գինդոսի խոսքով, ֆինանսական օգնությունը կտրամադրվի երկու հիմնական պայմանով. ուղղակի ֆինանսական օգնություն ֆինանսական սեկտորին, բյուջեի կատարման ապահովում եւ Իսպանիայի տնտեսության մեջ բանկային սեկտորի աշխատանքի թափանցիկության ապահովում:

Եվրախումբը առաջարկել է կոնկրետ ժամկետներ սահմանել Իսպանիայի բյուջեի դեֆիցիտի կրճատման համար: Սահմանված դեֆիցիտի 3%-ի ապահովումը տեղափոխվել է 2013-2014թթ.-ի ծրագիր, իսկ 2012 թ.-ի համար սահմանվել է դեֆիցիտի 6.3%: Նախկինում դեֆիցիտի սահմանաչափը կազմել է ՀՆԱ-ի 5.3%: Սակայն տնտեսական վիճակի այսպիսի պայմաններում դժվար թե Իսպանիային հաջողվի հասնել այդ նպատակին:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x