ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Սաուդյան Արաբիան հարկադրված է նավթամթերք գնել

09.07.2012

Նավթամթերքների համաշխարհային շուկայում ուշագրավ փոփոխություններ են կատարվում: Նավթի համաշխարհային խոշորագույն արդյունահանողը՝ Սաուդյան Արաբիան, հարկադրված է վառելիք գնել ներքին պահանջարկը բավարարելու նպատակով, հաղորդում է vesti.ru-ն:

Սաուդյան Արաբիայի պետական նավթային Saudi Arabian Oil Co. ընկերությունը թագավորություն է ուղարկել  Արևմտյան Եվրոպայից գնված նավթամթերքի առաջին հեղուկանավը: Այս ամառ Սաուդյան Արաբիայում զգալիորեն ավելացել է վառելիքի սպառումը, և Էռ Ռիյադը ներքին պահանջարկն ապահովելու համար հարկադրված է այն  ներկրել այլ երկրներից:

Այսպես՝ Նիդեռլանդների Ռոտերդամ նավահանգստից Սաուդյան Արաբիա է ուղևորվել Montego հեղուկանավը՝ 100 հազ. տ նավթամթերքով: Ակնկալվում է, որ նավթամթերքների ներկրումը Սաուդյան Արաբիա այսքանով չի սահմանափակվի, և Aramco-ն ներկայում քննարկում է Եվրոպայից նավթամթերքների երկրորդ չափաբաժնի գնման հնարավորությունը:

Ըստ մի շարք փորձագետների՝ Եվրոպայից նավթամթերքների գնումն առավել նպատակահարմար է, քանի, որ, օրինակ Ռոտերդամից, այն կարելի է առավել էժան  ձեռք բերել, քան մերձավորարևելայն շուկաներից:

Բրիտանական Barclays Capital-ի տվյալների համաձայն՝ Սաուդյան Արաբիան ամսական արտահանում է 775 հազ. տ նավթամթերք: Բրիտանացի փորձագետները չեն բացառում, որ Էռ Ռիյադը առաջիկայում կդառնա նավթամթերքների զուտ ներկրող՝ սեփական արդյունաբերական պահանջարակը բավարարելու նպատակով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x