ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ACB-ն հաստատել է Մոսկվայի Բանկի ակտիվների ընդհանուր չափը

05.07.2012

Մոսկվայի Բանկը մոտակա 10 տարիների ընթացքում պետք է պահպանի 750 մլրդ. ռուբլու իր ակտիվները: Դա հաստատվել է Մոսկվայի Բանկի և Ներդրումների Երաշխավորության գործակալության (ACB) միջև ստորագրված համաձայնագրով:

2011 թ.-ին ՌԴ-ի Կենտրոնական Բանկը ACB-ին տրամադրել է 295 մլրդ. ռուբլի վարկ տարեկան 0.50%-ով, իսկ ACB-ն իր հերթին վարկավորել է Մոսկվայի Բանկին՝ տարեկան 0.51%-ով: Այդ ժամանակահատվածում այդ բանկի ակտիվների գումարը կազմում էր ընդամենը 720 մլրդ. ռուբլի, իսկ վարկավորումից հետո բանկի ակտիվները գերազանցել են 1 տրիլիոնը:

Ըստ որոշ աղբյուրների, Մոսկվայի Բանկի անհատական փաթեթներն ավելի լավ են զարգացած, քան կորպորատիվ փաթեթները, ուստի կշարունակվի ВТБ բանկից կորպորատիվ վարկերի ձեռքբերումը: Վերջինն սկսել է վարկավորել Մոսկվայի Բանկին անցյալ տարվա վերջից՝ ամեն եռամսյակում տրամադրելով ոչ մեծ քանակությամբ վարկեր: Դա արվում էր Մոսկվայի Բանկի լիկվիդայնությունն ապահովելու համար:

Ըստ Մոսկվայի Բանկի ղեկավարի,բանկի անհատական փաթեթները վերջին 5 ամսվա ընթացքում աճել են 9.8%-ով (79 մլրդ.ռուբլի), իսկ «նոր» կորպորատիվ փաթեթները՝ 3.5%-ով (347 մլրդ. ռուբլի):

Ըստ մասնագետների, Մոսկվայի բանկն ի վիճակի կլինի վերադարձնել իր պարտքերը ոչ միայն ACB-ի վարկերի ցածր տոկոսադրույքի շնորհիվ, այլ նաև այն փաստով, որ արդեն տվյալ գործակալությանը վերադարձրել է 3.97 մլրդ. ռուբլի:

ВТБ բանկի վարկային կենտրոնը 1 տարվա ընթացքում կարողացել է վերադարձնել Մոսկվայի բանկի 3 մլրդ. ռուբլի անհուսալի վարկ: Ըստ որոշ աղբյուրների, Մոսկվայի բանկի ակտիվների դեֆիցիտը կազմում է 150 մլրդ. ռուբլի: Բացի այդ, ВТБ-ի վարկային կենտրոնը կարողացել է ետ բերել այդ բանկի 200 մլրդ. ռուբլի կասկածելի վարկից 90 մլրդ.-ը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x