ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Իսպանիայի ֆինանսների նախկին նախարարը կասկածվում է խարդախության մեջ

05.07.2012

Իսպանիայի ֆինանսների նախկին նախարար և ԱՄՀ-ի նախկին գործադիր տնօրեն Ռոդրիգո Ռատոն, որը մինչ վերջերս ղեկավարում էր Իսպանիայի ամենամեծ բանկերից մեկը՝ Bankia-ն, կասկածվում է խարդախության և ներդրողներին մոլորության հասցնելու մեջ: Կասկածի տակ են հայտնվել նաև բանկի 33 գլխավոր մենեջերները:

Իսպանական ազգային դատարանը հայտնել է «Միասնություն, առաջընթաց և դեմոկրատիա» քաղաքական կուսակցության բողոքի ուսումնասիրությունը սկսելու մասին: Կուսակցությունը Bankia-ին, նրա մայր ընկերությանը՝ Banko Financiero y de Ahorros (BFA)-ին, և նրանց երկուսի ղեկավարություններին մեղադրել է խաբեության, ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործման, 2011թ.-ի հաշվետվությունների կեղծման և ներդրողներին մոլորության հասցնելու մեջ:

Կուսակցության ներկայացրած բողոքի հայցով կատարվող հետաքննությունում Ռատոն և գլխավոր մենեջերները հանդես են գալիս որպես կասկածյալներ: Նրանց դեռ մեղադրանք չի առաջադրվել: Որպես վկա կանչվելու են Իսպանիայի ԿԲ-ի նախկին նախագահ Միգել Անխել Ֆերնանդես Օրդոնեսը և Bankia բանկի աուդիտոր Ֆրանցիսկո Սելմանը:

2011թ.-ի հուլիսին Ռատոն ներդրողներին հայտարարել էր բանկի ֆինանսական բարձր կայունության մասին: Bankia-ն, որը հազիվ կարողացավ անցնել եվրոպական բանկերի համար նախատեսված սթրես-թեստը, բաժնետոմսերի թողարկման միջոցով կարողացել էր ներգրավել 3.1 մլրդ. եվրո: Թողարկված բաժնետոմսերի 60%-ը գնել էին բանկի հաճախորդները, որոնք մի անգամ չէ, որ ցույցեր են կազմակերպել բանկի տարբեր մասնաճյուղերի դեմ՝ արտահայտելով իրենց դժգոհությունները:

Այս տարվա մայիսին Bankia-ն հայտնվել էր փլուզման եզրին և մասնակիորեն ազգայնացվել էր: Կառավարությունը Bankia-ին երկու փուլով տրամադրել էր 23.5 մլրդ եվրո, որի առաջին փուլի տրամադրումից առաջ Ռատոն հեռացել էր իր պաշտոնից: Ռատոյի հեռանալուց հետո բանկում գրանցվել էր ավելի քան 3 մլրդ. եվրոյի պարտք, որն ավելի էր սրացնում բանկի՝ առանց այդ էլ վատ վիճակը, որից հետո երկրի կառավարությունը ստիպված էր եղել դիմել եվրագոտուն ազգային բանկերի վերակապիտալացման համար անհրաժեշտ 100 մլրդ. եվրո տրամադրելու խնդրանքով: 

Սա Baankia-ի դեմ ներկայացված թվով երրորդն հայցն է, սակայն առաջինը, որտեղ շեշտվում են Ռատոյի և մնացած ղեկավարների անունները։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x