ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ և ԿԱՍԿԱԴ Ինշուրանս ապահովագրական ընկերությունների միաձուլում

04.07.2012

ՀՀ Կենտրոնական Բանկի 2012 թ-ի հունիսի 12-ի որոշման համաձայն, ավարտվել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ և ԿԱՍԿԱԴ Ինշուրանս ապահովագրական ընկերությունների միաձուլման ճանապարհով` պորտֆելների փոխանցման գործընթացը:

Այս առիթով, հուլիսի 4-ին լրագրողներ հետ հանդիպեցին ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն` Լևոն Ալթունյանը և Կասկադ Ինշուրանս ընկերության գործադիր տնօրեն, այժմ արդեն ԻՆԳՈ Արմենիա ընկերության խորհդի անդամ` Գառնիկ Տոնոյանը:

“Այս գործարքի հիմնական նպատակն է` հայկական ապահովագրական շուկայում ձևավորել խոշոր  ընկերություն. լայն գործակալական ցանցով, որակապես բարելավված սպասարկմամբ, փորձառու եւ բարձր որակավորում ունեցող  ապահովագրական մասնագետների թիմով, ինչպես նաեւ ամուր կոնսոլիդացված ֆինանսական հիմքով” – այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, ԻՆԳՈ Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը::

Երկու ընկերությունների բիզնես գործընթացների, փորձի համատեղման, անձնակազմերի միավորման գործընթացներն արդեն ավարտվել են: Ընկերության մասնագետներն այսուհետև առավել արագ սպասարկում են իրականցնելու նաև մարզային վաճաքի կետերում` նախկին մի քանի ժամվա սպասարկման նորմատիվները հասցնելով մի քանի րոպեի:

Գառնիկ Տոնոյանը ներկայացրեց նաև այն թվային տվյալները, որոնք արձանագրվելու էին միաձուլումից հետո, այսպիսով. ԻՆԳՈ Արմենիա  ընկերությունը կունենա`ավելի քան 200,000 հաճախորդ, ավելի քան 65 գրասենյակ` Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, ավելի քան 2,000 ապահովագրական գործակալ, ավելի քան 320աշխատակից: Իսկ Ընկերության հավաքագրած ապահովագրավճարը 2012-ին կկազմի9, 2 մլրդ ՀՀ դրամ, ինչը կանխատեսվում է, որ կլինի առաջին ցուցանիշը շուկայում:

ԻՆԳՈ Արմենիա ընկերության  բաժնետոմսերի  հիմնական փաթեթը պատկանում է ինստիտուցիոնալ ներդրող`  ռուսական Ինգոստրախ ընկերությանը, որն ունի ավելի քան 65 տարվա աշխատանքային փորձ` եվրոպական և համաշխարհային ապահովագրական շուկաներում:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x