ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Standard&Poor`s-ը կնվազեցնի եվրագոտու երկրների վարկային վարկանիշները

06.12.2011

 

Միջազգային վարկանշային Standard&Poor`s գործակալությունը նախազգուշացրել է եվրագոտու 17 երկրներից 15-ում, այդ թվում` Ֆրանսիայում եւ Գերմանիայում, վարկային վարկանիշների հնարավոր նվազեցման մասին:

Գործակալության մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ եվրոպական միասնական արժույթի երկրների վարկային վարկանիշների վերանայումը տեղի կունենա դեկտեմբերի 8-9-ը կայանալիք ԵՄ գագաթաժողովի ավարտից անմիջապես հետո: Ինչպես սպասվում է, Ավստրիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի եւ Գերմանիայի վարկանիշները, որոնք այժմ վարկային ամենաբարձր կարգավիճակում են`AAA, կարող են նվազել մեկ աստիճանով:

Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Մալթան, Պորտուգալիան, Սլովակիան, Էստոնիան եւ Ֆրանսիան կարող են միանգամից երկու աստիճան կորցնել: Չի փոխվի միայն Հունաստանի վարկային կարգավիճակը, որը S&P-ն դեռ հունիսին իջեցրել է մինչեւ «աղբ»  CCC-ի, ինչպես նաեւ Կիպրոսի վարկանիշը:

Գործակալության որոշումը պայմանավորված է նրանով, որ Եվրամիության տնտեսությունը վերջին շաբաթներին բախվել է լուրջ խնդիրների հետ` վարկավորման պայմանների վատթարացում, պետական պարտատոմսերի աճ, ճգնաժամից դուրս գալու միջոցների շուրջ քաղաքական տարաձայնություններ, եվրագոտու երկրների հսկայական պարտք եւ ճնշումների մեծ վտանգ:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x