ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՄՆ-ի արդյունաբերական արտադրանքների պատվերների քանակը մայիսին ավելացել է

04.07.2012

Այս տարվա մայիսի տվյալներով ԱՄՆ-ի արդյունաբերական արտադրանքների պատվերների քանակը նախորդող երեք ամիսների ընթացքում առաջին անգամ ցույց է տվել աճի միտում, ինչը թուլացրել է երկրում արտադրության ոլորտի վատթարացման հետ կապված ներդրողների անհանգստությունները:

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը հայտնել է մայիս ամսի արդյունքներով արդյունաբերական արտադրանքների պատվերների՝ 0.7% աճի մասին: Ապրիլին նույն ցուցանիշը իջել էր 0.7%-ով: Փորձագետները սպասում էին 0.1% աճ, սակայն ստացված ցուցանիշը գերազանցեց իրենց սպասելիքները:

Ամերիկյան ընկերությունները կրճատում են իրենց ապրանքների արտահանումը դեպի Եվրոպա՝ առկա ճգնաժամի և Ասիա՝ տնտեսական աճի դանդաղ տեմպի պատճառներով: Դա հանգեցնում է աշխատաշուկայի վիճակի վատացմանը և կրճատում  ամերիկացիների եկամուտները: Ամերիկյան տնտեսության գլխավոր շարժիչ ուժ հանդիսացող տնային տնտեսությունների ծախսերը պակասում են ստեղծված իրավիճակում:

Ըստ Nomura Securities International-ի տնտեսագետ Էլեն Զենտների մեկնաբանության, ԱՄՆ-ի արդյունաբերական արտադրանքների այնքան էին նվազել նախորդող ամիսներին, որ մայիս ամսվա բարձր ցուցանիշները չէին կարող կոնպենսացնել կորուստները: Էլեն Զենտները նշում է, որ տնտեսական վիճակի վատթարացման պատճառով բիզնեսմենները ավելի են զգուշանում՝ նախընտրելով հետաձգել պատվերները:

Այս տարվա մայիսի տվյալներով արտադրական պահեստներում արտադրանքների պահուստները կրճատվել են 0.2%-ով: Արտադրական ոլորտը ամերիկյան տնտեսության մեջ կազմում է 12%,որը հիփոթեքային ճգնաժամից հետո (սկսվել է 2009թ.-ին) տնտեսության վերականգնման համար շատ կարևոր է դեր է խաղում: Ուստի արդյունաբերության անկումը ԱՄՆ-ի տնտեսության վրա բացասական ազդեցություն կունենա:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x