ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Microsoft-ը անհաջող ներդրումների պատճառով $6,2 մլրդ դուրս կգրի

04.07.2012

Microsoft-ը հուլիսի 2-ի երեկոյան հայտարարել է $6,2 մլրդ-ի դուրսգրման մասին՝ փոխհատուցելու ինտերնետային գովազդով զբաղվող aQuantive ընկերությունում կատարած անհաջող ներդրումների հետևանքով կրած վնասները, հաղորդում է AP-ն։ Դուրսգրումը կկատարվի 2012 ֆինանսական տարվա 4-րդ եռամսյակի (կավարտվի հունիսին) շահույթից։ Ավելի վաղ փորձագետները Microsoft-ի հնարավոր շահույթն այս ժամանակաշրջանի համար գնահատում էին $5,3 մլրդ։ Այդպիսով՝ Microsoft-ը վերջին 20 տարում առաջին անգամ եռամսյակը կփակի վնասով։ Նշենք, որ Microsoft-ը aQuantive-ը ձեռք է բերել 2007թ․ մոտ $6 մլրդ-ով։ Ինչպես նշում է AP-ն, այս գործարքը կորպորացիայի պատմության մեջ ամենախոշորն է։ Սակայն ընկերության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ aQuantive-ի գնումը չի հանգեցրել շահույթների սպասված աճի։ Լրատվամիջոցները նշում են, թե Microsoft-ի դուրսգրումը վկայում է, որ ընկերությանը չի հաջողվել ինտերնետային գովազդի շուկայում սասանել իր հիմնական մրցակից Google-ի առաջատար դիրքերը։ eMarketer-ի տվյալների համաձայն՝ անցած տարի Google-ը տնօրինում էր ԱՄՆ-ում համատեքստային գովազդի շուկայի 74%-ը, իսկ Microsoft-ը՝ միայն 13,7%-ը։ Ընթացիկ տարում Google-ը մտադիր է մեծացնել այս շուկայի իր մասնաբաժինը մինչև 77,9%, իսկ Microsoft-ում ակնկալում են ցուցանիշի աճ մինչև 11,5%։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x