ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Լեհական Sky Club տուրիստական գործակալությունը սնանկացել է

04.07.2012

Լեհական Sky Club տուրիստական ընկերությունը հուկիսի  3-ին սնանկության հայտարարություն է տվել: Այժմ Լեհայստանի կառավարությունը ստիպված է որոշել տվյալ տուրիստական ընկերության ուղեգրերով հանգստացող ավելի քան վեց հազար տուրիստների ճակատագրերը:

Ընկերության ղեկավարությունը երեկ արված հայտարարության մեջ հայտնել է հետագա գործունեության համար անհրաժեշտ դրամական միջոցների բացակայության մասին, ուստի սնանկության հայց է ներկայացնելու Վարշավայի շրջանի դատարան:

Ընկերությունը այսօրվանից իր գործունեությունը կդադարեցնի: Հաճախորդների փոխհատուցումները տրամադրելու է Մազովեցկի նահանգի վարչությունը, որտեղ Sky Club ընկերությունը 7.5 ԱՄՆ դոլարի չափով երաշխավորություն ունի, իսկ Կառավարությունը ստիպված է ապահովել ավելի քան 6,000 տուրիստների վերադարձը, որոնք հանգստանում են աշխարհի տարբեր կետերում: Դեռ հայտնի չէ այն մարդկանց քանակը, ովքեր գնել են ուղեգրեր, բայց դեռ չեն մեկնել հանգստի:

Sky Club-ը հզոր տուրիստական ընկերություն էր, որն աշխատում էր իր և Triada ապրանքանիշերով: Ընկերությունը Լեհաստանի շուկայում իր գործունեությունը սկսել էր 2006 թ.-ից 3.5 մլն ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով, իսկ Triada-ն Լեհաստանի շուկայում հայտնի է 1991 թ.-ից: Սույն թվականի ապրիլին Triada ընկերության ֆինանսական վիճակի վատթարացման մասին լուրեր էին տարածվել, սակայն Sky Club-ի ղեկավարությունը հավաստիացրել է հաճախորդներին, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ իրենք են զբաղվում Triada ընկերության գործունեությամբ:   


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x