ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Շահութաբերության ցուցանիշով առաջին երեք տեղերը զբաղեցրել են չինական բանկերը

04.07.2012

Համաշխարհային վարկային կազմակերպությունների՝ շահութաբերության ցուցանիշով վարկանիշի առաջին երեք տեղերը զբաղեցրել են չինական բանկերը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Banker ամսագրի ամենամյա վարկանիշը՝ The Banker Top 1000 World Banks 2012 rankings։ Ցուցակի առաջին տեղում Չինաստանի Արդյունաբերական և առևտրային բանկն է (Industrial and Commercial Bank of China), որի շահույթները 2011թ․ կազմել են $43,2 մլրդ։ Նրան հաջորդում է Չինաստանի Construction Bank-ը՝ $34,8 մլրդ ցուցանիշով։ Երրորդ տեղում Bank of China-ն է, որի շահույթներն անցած տարի կազմել են $26,8 մլրդ։ 4-րդ տեղում ամերիկյան JPMorgan-ն է՝ $26,7 մլրդ շահույթով։ Եվրոպական ֆինանսական կազմակերպությունների շրջանում ամենաշահութաբերը բրիտանական HSBC-ն է (5-րդ տեղ), որին հաջողվել է $21,9 մլրդ վաստակել։ Վնասաբերության ցուցանիշով առաջատարը հունական National Bank of Greece-ն է, որն անցած տարի կորցրել է $17,4 մլրդ։ Միաժամանակ՝ բանկերի հուսալիության վարկանիշում առաջատարը ամերիկյան Bank of America-ն է, որին հաջորդում է JPMorgan-ը։ Չինական չորս բանկ, այդ թվում՝ շահութաբերության ցուցանիշով վարկանիշի առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած կազմակերպությունները հայտնվել են այս վարկանիշի առաջատար տասնյակում։ Չինաստանի բանկերին բաժին է ընկել համաշխարհային վարկային կազմակերպությունների շահույթի 29,3%-ը։ Համեմատության համար նշենք, որ 2007թ․ այս ցուցանիշը կազմել է ընդամենը 4%։ Եվրոպական բանկերի մասնաբաժինը համաշխարհային ֆինանսական հատվածի շահույթում կազմել է 6%՝ 2007թ․ 46%-ի համեմատ։ Հատկանշական է, որ վերջին տարում Չինաստանը բանկային սեկտորի ազատականացմանն ուղղված մի շարք միջոցառումներ է ձեռնարկել։ 2012թ․ ապրիլին երկրի վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտարարել է, որ Չինաստանը պետք է վերացնի պետական բանկերի մենաշնորհը, քանի որ այն խոչընդոտում է երկրի տնտեսության զարգացմանը։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x