ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՄՆ-ի պատճառով թանկացել են ցորենը, եգիպտացորենն ու սոյան

04.07.2012

ԱՄՆ-ում երաշտի պատճառով ցորենի, եգիպտացորենի և սոյայի համաշխարհային գներն արձանագրել են վերջին տարիների իրենց ամենաբարձր ցուցանիշները, գրում է բրիտանական Financial Times-ը։ Սոյայի մատակարարման ֆյուչերսները հուլիսի 2-ի առևտրաշրջանին թանկացել են $15,42/բուշել-ով, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2008թ․ հուլիսից ի վեր։ 2012թ․ հունիսի կեսից սոյան թանկացել է մոտ 30%-ով։ Միևնույն ժամանակահատվածում եգիպտացորենի մատակարարման ֆյուչերսները թանկացել են $7/բուշել-ով։ Ինչ վերաբերում է ձիթաբույսերին, ապա հունիսի կեսից դրանք միջինը թանկացել են 15%-ով։ Ցորենի մատակարարման ֆյուչերսները թանկացել են մինչև $7,22/բուշել: Հունիսի 1-ից այն թանկացել է 26%-ով։ Ինչպես գրում է Washington Post-ը, ԱՄՆ-ում մյուս հումքատեսակների գները ևս անկում են ապրում, ինչը պայմանավորված է բացասական վիճակագրությամբ, որը վկայում է երկրում գործարար ակտիվության նվազման մասին։ Հիշեցնենք, որ այսպիսի տվյալներ էր պարունակում ԱՄՆ-ում գործարար ակտիվության մասին նախօրեին հրապարկված զեկույցը։ Վերջին շաբաթներին ԱՄՆ-ում շարունակվում է խիստ երաշտը։ Այնպիսի գյուղատնտեսական նահանգներում, ինչպիսիք են Իլինոիսն ու Ինդիանան, օդի ջերմաստիճանը 38 աստիճան է՝ ըստ Ցելսիուսի։ Հատկանշական է, որ երաշտը տարածվել է նաև Լատինական Ամերիկայի երկրներում՝ Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ և Պարագվայ, որոնք հացաբույսերի և ձիթաբույսերի խոշոր մատակարարներ են։ ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության (Department of Agriculture) տվյալների համաձայն՝ ցանքերի մոտ կեսը լավ կամ հրաշալի վիճակում է, մինչդեռ հացաբույսերի բերքի 22%-ը վատ վիճակում է։ Նշենք, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև Ռուսաստանը, Ավստրալիան և եվրոպական մի շարք երկրներ հացաբույսերի համաշխարհային խոշոր մատակարարներն են։ Մի քանի տարի առաջ ևս՝ 2010թ․, ցորենի համաշխարհային բերքը կրճատվել էր եղանակային վատ պայմանների, մասնավորապես՝ երաշտի պատճառով։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x