ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանին տրամադրվող օգնությունը ԵՄ-ը կավելացնի 25%–ով

04.07.2012

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Եվրոպական Միությունը Հայաստանին տրամադրվող օգնությունը կավելացնի 25%–ով՝ հասցնելով մինչև 15 մլն եվրո։ «Մենք սկսել են խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունները: Փետրվարից սկսեցին վիզաների հեշտացման գործընթացը: Այդ հոգով ես այստեղ հայտարարում եմ, որ Հայաստանին մեր օժանդակությունը 25%-ով աճելու է և դառնալու է 15 մլն եվրո և այդ օգնությունը օգտագործվելու է հիմնական բարեփոխումներին աջակցելու համար՝ Հայաստանին ասոցացման ճանապարհին օժանդակելու նպատակով»,- ասաց պարոն Ռոմպոյը: Վան Ռոմպոյը նաև նշեց, որ ողջունում է ՀՀ իշխանությունների բոլոր ջանքերը՝ ավելի մրցակցային և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու համար: «Մենք, ինչպես ասված էր ԵԱՀԿԺՀՄԻԳ վերջնական զեկույցում, կային որոշակի թերություններ, բայց մենք հուսով ենք, որ դրանք կլուծվեն նախագահական ընտրություններից առաջ»,- ասաց նա: Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը նաև հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ սերտ գործընկերն է և իրենք ուրախ են, որ կարող են վերահաստատել իրենց հանձնառությունը՝ ի բարօրություն Հայաստանի ապագայի: «Ես ողջունում եմ Հայաստանի հանձնառությունը եվրոպական արժեքներին, նորմերին ու ստանդարտներին համապատասխան առաջընթացներ գրանցելու համար: Դա ռազմավարական ընտրություն է Հայաստանի համար: Ես խրախուսում եմ Հայաստանին շարունակել այդ ճանապարհի վրա իր ժողովրդավարական հաստատությունները ուժեղացնել և վերացնել կոռուպցիան, հարգել մարդու իրավունքները, խոսքի ազատությունը: Դուք ճիշտ ճանապարհի վրա եք, բայց ապագայում շատ բան կա դեռ անելու»,- ասաց Ռոմպոյը: Եվրոպացի պաշտոնյան նաև նշեց, որ արդեն իսկ հայտարարել է, որ Եվրոպական խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանին և օգնել համընդհանուր արժեքների իրականացման գործում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x