ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Արմավիա»-ն չի վաճառվի

04.07.2012

«Արմավիայի» վաճառքի և գործարար, նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի ու մի քանի ռուս գործարարների կողմից այն գնելու մտադրության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին տեղեկանում ենք «Արմավիայի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից: Ընկերության մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան այս լուրը համարել է անհեթեթություն: «Կարելի է ենթադրել, որ լռության սեզոնը վերջացավ, և կրկին սկսել են ասեկոսեներ տարածել»,- ասել է նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ընկերությունը շարունակում է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը: ըստ այդմ՝ հուլիսի 9-ից վերաբացվելու է Հալեպի երթուղին, մեծանալու է նաև դեպի Բեյրութ թռիչքների հաճախականությունը, բացվել են նոր չվերթներ դեպի Բիրմինգհեմ և Ամրիտսար: Վերը նշվածի կապակցությամբ «Արմավիան» նոր Airbus А320 տիպի ինքնաթիռ է վարձակալել: Ամառվա համար նոր ուղղություններ են բացվել դեպի Ամման և Միլան: Բացի այդ, Ավետիսովայի տեղեկացմամբ, ամառային ժամանակահատվածում վերականգնվել են Երևան-Հռոմ-Երևան, Երևան-Վենետիկ-Երևան, Երևան-Բարսելոնա-Երևան, Երևան-Լիոն-Երևան, Երևան-Փարիզ-Երևան, Երևան-Մարսել-Երևան, Երևան-Լառնակա-Երևան չվերթները: Նշենք, որ ռուսական gazeta.ru-ն, վկայակոչելով իր աղբյուրին, գրել էր, որ գործարար, նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը ցանկանում է գնել «Արմավիա» ավիաընկերությունը Միխայիլ Բաղդասարովից: Ազգային ավիափոխադրողը ֆինանսական խնդիրներ ունի, իսկ «Ռոսավիացիա»-ն ցանկանում է առավել ընդարձակել հայկական շուկան ռուսական ավիաընկերությունների առաջ,գրել էր լրատվամիջոցը: Ըստ աղբյուրի` համապատասխան առաջարկն ավիափոխադրողի սեփականատիրոջն արվել է Հարություն Փամբուկյանի կողմից: «Նա իր մոսկովյան գործընկերների հետ ավիաընկերության ձեռքբերման համար առաջարկում է 55 մլն դոլար»,- լրատվամիջոցին ասել է աղբյուրը` չբացահայտելով ակտիվներին հավակնող ռուս ներդրողների անունները: Ըստ աղբյուրի` ընկերությունը կարող է վաճառվել մինչև տարեվերջ: Ռուսական լրատվամիջոցը նաև հիշեցրել էր, որ «Արմավիան» Հայաստանի միակ ավիաընկերությունն է, և նրա օդային պարկը կազմված է 3 Airbus A319-ից, 3 Airbus A320-ից, 3 CRJ-200LR-ից, 1 Як-42-ից ու 1 Sukhoi Superjet 100-ից: Այն մոտ ապագայում կհամալրվի ևս 1 SSJ-100-ով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x